Ապրիլյան պատերազմից հետ 700-ից ավելի հայց է ներկայացվել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի. Կոստանյան
«Ապրիլյան պատերազմի զոհերի, վիրավորների իրավունքների պաշտպանության հետ կապած 700-ից ավելի հայց է ներկայացվել եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի»,-«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով, ՀՀ կառավարությունը պաշտոնապես ծանուցվել է եվրոպական դատարանի կողմից:
«Մենք արդեն ներգրավված ենք պաշտոնապես այդ դատավարության մեջ որպես երրորդ կողմ, դեռևս ժամկետ ունենք ներկայացնելու մեր դիրքորոշումն այս հարցերի կապակցությամբ»,- ասաց Գ. Կոստանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանի կառավարությունը որոշ ժամանակ առաջ ևս հայտարարեց, որ շուրջ 500-600 հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի:
«Իրենք կարող են ավելի մեծ թիվ էլ ներկայացնել, հարցի երկրորդ կողմն է, բայց փաստը հետևյալն է, որը շատ կարևոր է. ընդդեմ Հայաստանի ներկայացված հայցերով Հայաստանը պատասխանող կողմ է, Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերով Հայաստանը երրորդ կողմ է: Բայց երկու դեպքում էլ Հայաստանը եվրոպական դատարանի կողմից ծանուցվում է»,- նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչը:
Գ. Կոստանյանի խոսքով, այս պահի դրությամբ Հայաստանը ծանուցվել է Ադրբեջանի կողմից ներկայացված 500 գործից ընդամենը 5-ով, այսինքն եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված գործերով դեռևս 5 գործ է վարույթ ընդունվել, իսկ Ադրեբեջանի դեմ ներկայացրած գործերից 23 գործ արդեն վարույթ է ընդունվել:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիների մոտ հայտնված զինծառայողներին խոշտանգել են, հետո գլխատել. Իրավապաշտպան
- Դավիթ Տոնոյան. Ադրբեջանական կողմը խախտել է Ժնևյան կոնվենցիաների դրույթները
- ՀՀ ՊՆ. Բոլոր ատյաններում հետևողականորեն բարձրացվելու է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը
- Հայկական կողմին փոխանցված բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի. Հայտարարություն
- ԼՂՀ ԱԳՆ. «Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացվել է դիակների փոխանակում»
- ԼՂՀ ՄԻՊ-ը ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակիչների սպանության փաստերը կներկայացնի միջազգային կառույցներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին