
Գևորգ Կոստանյանը՝ պատգամավոր դառնալու մասին
«Անկախ նրանից, թե ինչ պաշտոն եմ զբաղեցրել, որտեղ եմ գործունեություն իրականացրել, դուք տեսել եք, որ ես բացառապես սահմանափակվել եմ մասնագիտական հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց»,- «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին ՀՀԿ համապետական ցուցակում ընդգրկված լինելու մասին հարցին:
Պատասխանելով մեկ այլ հարցին՝ եթե ՀՀԿ-ն հավաքի այնքան ձայն, որ դուք անցնեք խորհրդարան, կաշխատե՞ք որպես պատգամավոր, նա նշեց. «Ժամանակը ցույց կտա»:
Նշենք, որ Գևորգ Կոստանյանը ՀՀԿ համապետական ցուցակի 25-րդ համարն է: