Հասարակություն 18:45 16/03/2017 Հայաստան

«Հաց բերող»-ի հիշատակին նվիրված բողոքի երթ (Լրացված)

20։13
Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ երթն այսօր ավարտվում է, վաղը կրկին կհանդիպեն  Ազատության հրապարակում: Միաժամանակ, Շահեն Հարությունյանը նշեց, որ այսօրվանից Ազատության հրապարակում նստացույց են սկսելու: Նա ասաց, որ պահանջագիր են կազմելու՝ Արդարադատության և Առողջապահության նախարարների հրաժարականը պահանջելու

19։52
Ոստիկանները շղթա են կազմել։ Շահեն Հարությունյանը դիմելով ոստիկաններին՝ հորդորեց չխոչընդոտել ՀՀ քաղաքացիների ազատ խոսքի, ազատ տեղաշարժման իրավունքը, իրենք  ոստիկանության դեմ ոչինչ չունեն, իրենց բողոքը կոնկրետ Արդարադատության նախարարությանն է ուղղված:

Վալերի Օսիպյանն էլ նշեց, որ ոստիկանությունը ցավում է տեղի ունեցածի համար, սակայն դա չի նշանակում, որ երթի մասնակիցները պետք է օրենք խախտեն:

«Մենք հանդուրժողականություն ենք դրսևորում, բայց թույլ չենք տա, որ սա տևական լինի: Բացի այդ, այսօր այդ օրը չի, հիշատակն այդպես չեն հարգում: Մենք՝ ոստիկաններս, այստեղ հանգիստ կանգնած ենք, հանդուրժում ենք ձեր անօրինական դրսևորումները, բայց հարգելի Շահեն, տիկին Ռուզաննա, պետք չէ տանել քաղաքացիներին… մի՛ արեք այդպես»,- դիմելով Շահեն Հարությունյանին և նրա մորը՝  ասաց Վ. Օսիպյանը:

19։37
Վալերի Օսիպյանը առաջարկեց մի քանի հոգանոց խումբ կազմել, որոնց ոստիկանները կուղեկցեն դեպի նախարարության շենք: Սակայն երթի մասնակիցները ասացին, թե իրենք մեկ խումբ են և բոլորն էլ ասելիք ունեն և պատրաստվում են նախարարությանը «հաց տանել»:

Ոստիկանները թույլ չեն տալից նրանց մոտենալ արդարադատության նախարարության շենքի մոտ: Երթի մասնակիցները փորձում են Խորենացի փողոցով մոտենալ նախարարության շենքին:

19։13
Երթի մասնակիցները կանգ առան ՀՀ գլխավոր դատախազության նախարարության շենքի մոտ, որտեղ  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց հորդորեց ճանապարհը բացել, որպեսզի երթևեկությունը չխաթարվի: Մինչ արդարադատության նախարարության շենքի մոտ հասնելը, ակտիվիստ Շահեն Հարությունյանը ոստիկաններին կոչ արեց երթի մասնակիցներին չհայհոյել, չխփել. «Մեր կռիվը ոստիկանության հետ չէ. Բայց հանկարծ այնպես չանեք, որ ձեր դեմ էլ կռիվ ունենանք: Լավ եք անում, որ կարգ եք պահում, բայց եթե խփել եք, դուք էլ եք պատասխան տալու»:

Վալերի Օսիպյանը հորդորեց զերծ մնալ բախումներից:

18։54
Ոստիկանները հեռացրել են ցուցարարներին, բացել ճանապարհը: Երթի մասնակիցները շարժվում են դեպի ՀՀ արդարադատության նախարարություն:

18։23
Ազատության հրապարակում մեկնարկել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի  հիշատակին նվիրված բողոքի երթ:

Երթի մասնակիցները «Արթուր, Արթուր» վանկարկումներով շարժվեցին դեպի  Մաշտոցի պողոտա և  փակեցին ճանապարհը: Ոստիկանները փորձում են քաղաքացիներին ճանապարհից  հանել՝ երթևեկությունը վերականգնելու համար։

Հիշեցնենք, որ Երևանի 49-ամյա  բնակիչ Արթուր Սարգսյանին «Հաց բերող» անունով կնքեց հասարակությունը՝ ՊՊԾ շենքը գրաված ու քանի օր պաշարման մեջ գտնվող, հանձնվել չհամաձայնող ու առանց սնունդ մնացած «Սասնա Ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցնելու համար:

Նա իր մեքենայով, որի մեջ սնունդ էր միայն, ոստիկանների կրակոցների տակ, մտավ ՊՊԾ գունդ, իր արածը հիմնավորելով, որ չէր կարող առանց հաց թողնել մարդկանց:

Ու թեև ողջ հասարակությունը գնահատեց նրա արարքը մարդասիրական և ապաքաղաքական, այնուամենայնիվ  2016 թվականի հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)։ Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։

Չնայած փաստաբանների պնդմանը, որ Արթուր Սարգսյանը վատ առողջական վիճակում է և նրա արարքը այնպիսին չէ, որ նրան ձերբակալած պահեն, 2016 թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանին  կալանքից ազատելուց հետո կրկին,  2017 թվականի փետրվարի 9-ին, ձերբակալեցին:

Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը, որ առանց այն էլ լավ չէր, կտրուկ վատացավ:

Մի քանի պատգամավորների միջնորդությամբ նա մարտի 6-ին ազատ արձակվեց, տեղափոխվեց «Արմենիա» ԲԿ:

Այսօր մահացավ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}