«Քըրթ կտրում ենք». վարչապետը անարդյունավետ աշխատող պետական ընկերությունների մասին
Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանից հետաքրքրվեց` կատարե՞լ են նախկին հանձնարարականը պետական մասնակցություն ունեցող հիմնարկների ղեկավարների գործունեության վերաբերյալ և ամփոփե՞լ են ֆինանսական արդյունքները:
Աշոտ Մարկոսյանը հայտնեց, որ հանձնարարականի ժամկետն այսօր է լրանում, երեկ ամփոփել են եղած առաջարկությունները, դրանց ավելացրել են իրենց առաջարկությունները, որտեղ հարցերի պատասխաններն ամբողջությամբ ընդգրկված են:
«Էն, ինչն անհույս է, տարեցտարի այ սենց գլորվում ա, վերացնում ենք: Էն, ինչ-որ ծրագիրը պրինցիպիալ փոխում ա, և մենք հասկանում ենք, որ կարա փոխի, շանս ենք տալիս անելու: Էլ երկար-բարակ չենք անում, քըրթ կտրելու ենք, էն որ տարեցտարի գալիս ա, անհասկանալի ա՝ ինչի ենք մենք սուբսիդավորում, որևէ արդյունք չկա, անձնակազմ ա պահում և այլն», - նշեց Կարեն Կարապետյանը։