Արթուր Սարգսյանի մահվան գործով անհրաժեշտ է ապահովել հաշվետու քննություն ու առավելագույն թափանցիկություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Արթուր Սարգսյանի մահվան փաստի առթիվ պետք է անմիջապես նախաձեռնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ և այդ ընթացակարգի շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները՝ պարզելու համար Ա.Սարգսյանի մահվան հանգամանքները:
«Այս գործով անհրաժեշտ է ապահովել հաշվետու քննություն ու առավելագույն թափանցիկություն՝ հանրությանը տրամադրելով պարբերական տեղեկություններ քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ: Այս պահանջների ապահովման նկատմամբ ցուցաբերվելու է խիստ հետևողականություն:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, օրենսդրական պահանջների պահպանմամբ, քննություն իրականացնող մարմնին կտրամադրվեն Պաշտպանի աշխատակազմում առկա այն բոլոր տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել Արթուր Սարգսյանին քրեակատարողական հիմնարկ պարբերական, այդ թվում՝ ամենօրյա այցերի ընթացքում»,–ասվում է ՄԻՊ հայտարարությունում:
Հարակից հրապարակումներ`
- «Հիմա արդեն կոնկրետ անուններ և անհատական պատասխանատվությունը պարզելու ժամանակն է». «Հաց բերողի» փաստաբաններ
- «Հաց բերողի» քրեական գործով խախտվել է նրա կյանքի իրավունքը. Ա.Զեյնալյան
- ԱՆ-ն՝ Արթուր Սարգսյանի մահվան պատճառների մասին
- Գլխավոր դատախազը հանձնարարել է ՔԿ-ին «Հաց բերողի» մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն իրականացնել
- «Հաց բերող»-ի հիշատակին նվիրված բողոքի երթ (Լրացված)
- Սուրեն Մակարյան. Հաց բերողը մահացել է սիրտ-թոքային սուր անբավարարության հետևանքով
- Մահացել է Հաց բերողը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան