Լիզինգային ծրագրով 2,2 միլիարդի գյուղտեխնիկա կիրացվի. Իգնատի Առաքելյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանում լիզինգային ծրագրով իրացվելու է 2,2 միլիարդ դրամի գյուղտեխնիկա, իսկ պետությունը սուբսիդավորելու է 120 միլիոն դրամ:
«Սա այն ամբողջ գումարը չէ, որը կարող է Հայաստանում գյուղտեխնիկայի թարմացման հարցը լուծել, բայց դա սկիզբն է, կտեսնենք պահանջարկը, իրականությունը, և ըստ այդմ կշարժվենք»,- ասաց Իգնատի Առաքելյանը:
Նախարարը հայտնեց, որ ներկայումս քննարկում են կենտրոնացված մեքենատրակտորային կայան ստեղծելու ծրագիր, որը ծառայություն կմատուցի գյուղտեխնիկա գնելու հնարավորություն չունեցող փոքր տնտեսություններին:
Իգնատի Առաքելյանը հայտնեց՝ ովքեր հնարավորություն ունեն, 20 տոկոս կանխավճար պետք է վճարեն, հիմնավորեն իրենց վարկունակությունը և 6 տարի մարման ժամկետով տրակտոր ձեռք բերեն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Հաստատվեց գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագիրը
- Կստեղծվի Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամ
- Գյուղտեխնիկայի, ֆինանսական միջոցների բացակայություն. որոնք են ֆերմերների խնդիրները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան