Հաց բերողը ՀՀ-ում արդարադատության բացակայության զոհ է. Ազատ դեմոկրատներ կուսակցություն
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խորը ցավ է հայտնում Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին նշված է կուսակցության տարածած հաղորդագրությունում:
«Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում Արթուր Սարգսյանի ընտանիքին և հարազատներին։
Հաց բերողը ՀՀ-ում արդարադատության բացակայության զոհ է։ Նա՝ որպես ՀՀ ազատ քաղաքացի, իրեն զոհաբերեց հանուն փոփոխությունների և հանուն ավելի լավ Հայաստանի՝ դառնալով պայքարի յուրօրինակ խորհրդանիշ։
Անգնահատելի է Հաց բերողի պայքարը հանուն համամարդկային արժեքների, և դա պետք է լինի ազդակ բոլորիս, որ ՀՀ-ում արդարադատության հաստատման, ՀՀ քաղաքացու իրավունքների և ազատությունների համար պայքարը պետք է շարունակել ու հասցնել հաղթական ավարտի»,- նշված է Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Շատ մեծ ցավ եմ ապրում. Վարչապետը՝ «Հաց բերող»-ի մահվան մասին
- Գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հայտնում «Հաց բերողի» մահվան հանգամանքներից
- Արթուր Սարգսյանի մահվան գործով անհրաժեշտ է ապահովել հաշվետու քննություն ու առավելագույն թափանցիկություն. ՄԻՊ
- «Հիմա արդեն կոնկրետ անուններ և անհատական պատասխանատվությունը պարզելու ժամանակն է». «Հաց բերողի» փաստաբաններ
- «Հաց բերողի» քրեական գործով խախտվել է նրա կյանքի իրավունքը. Ա.Զեյնալյան
- Ո՞ր կուսակացություններն են ի հիշատակ Հաց բերողի դադարեցնում քարոզարշավը
- Գլխավոր դատախազը հանձնարարել է ՔԿ-ին «Հաց բերողի» մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն իրականացնել
- «Հաց բերող»-ի հիշատակին նվիրված բողոքի երթ (Լրացված)
- Սուրեն Մակարյան. Հաց բերողը մահացել է սիրտ-թոքային սուր անբավարարության հետևանքով
- «Հաց բերողի» մահվան կապակցությամբ «Ելք»-ը դադարեցրել է ընտրարշավը
- Մահացել է Հաց բերողը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին