Մանասերյանը վտանգավոր է համարում ԵԱՏՄ-ից անհապաղ դուրս գալու կոչերը
«Ինձ որպես տնտեսագետի շատ ուրախացնում է հանգամանքը, որ Հայաստանը կաշկանդված չէ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման մեկ ձևաչափով»: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքով, Մոսկվայի ու Բրյուսելի միջև ըմբռնում կա, ինչի արդյունքում առևտրատնտեսական կապերի բազմազանեցում է տեղի ունենում:
«Այս տեսանկյունից չեմ կարող չանդրադառնալ ԵԱՏՄ-ից անհապաղ դուրս գալու վերաբերյալ կոչերին, որոնք վտանգավոր եմ համարում: Կոչ կանեմ մեր հանրությանը սթափ լինել և հասկանալ, թե դա ինչ է նաշանակում Հայաստանի համար»,-ասաց տնտեսագետը:
Հիշեցնենք, որ նման հայտարարություններով հանդես է գալիս «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:
Տնտեսագետի խոսքի մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Եթե Հայաստանը չլիներ ԵԱՏՄ անդամ, ապա տնտեսությունն ավելի լավ պայմաններում կհայտնվեր. Հրանտ Բագրատյան