Եթե պարզվի՝ անբարեխիղճ գործողություններ են կատարվել, մեղավորները կպատժվեն. «Հաց բերող»-ի մահվան մասին
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ցավակցությունը հայտնեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ:
«Մենք բոլորս ցավում ենք, բոլորիս անունից ցավակցություն ենք հայտնում: Ցանկացած հայ մարդու կորուստ մեզ համար ցավալի է»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, ՀՀԿ խոսնակն ասաց՝ ինչքանով ինքն է տիրապետում տեղեկատվությանը, որը հնարավորինս օբյեկտիվ է, Արթուր Սարգսյանի հիվանդության ժամանակ՝ հացադուլի ժամանակահատվածում, մի քանի անգամ նրան բուժող բժիշկներն առաջարկել են, որպեսզի նա տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, բայց Արթուր Սարգսյանը մերժել է:
«Այս ամենն իմ ունեցած ինֆորմացիայով արձանագրված է, և ցանկության դեպքում կարող եք այդ արձանագրությունը տեսնել»,- ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը նաև հայտնեց, որ տեղյակ է նրա փաստաբանների հայտարարությանը, որտեղ մահվան պատճառների, բժիշկների գնահատականների հետ կապված կասկածներ են հնչում:
«Ես բժիշկ չեմ, չեմ կարող որևէ գնահատական տալ, թե ինչ պատճառով է դեպքը տեղի ունեցել: Եթե փաստաբանները, բարեկամները կամ հասարակությունը պնդում են, որ անհրաժեշտ է փորձաքննություն անցկացնել, ապա մենք որևէ խնդիր չենք տեսնում: Եթե փորձաքննությամբ պարզի, որ անբարեխիղճ գործողություններ են կատարվել, օրենքի խախտումներ են տեղի ունեցել, ապա առանց վարանելու կարող եմ հայտարարել, որ մեղավորները կպատժվեն», - հայտարարեց Շարմազանովը։
Ինչ վերաբերում է Արթուր Սարգսյանի մահը նախընտրական քարոզարշավի շրջանակներում որոշ քաղաքական ուժերի կողմից օգտագործելուն, ապա ՀՀԿ խոսնակն ասաց, որ անթույլատրելի է դժբախտությունն օգտագործել նախընտրական նպատակներով ու քաղաքական «դիվիդենտներ» շահելու համար:
«Սա մարդկային ողբերգություն է, բայց փորձել դիվիդենտներ շահել, ես ճիշտ չեմ համարում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
- Հաց բերողը ՀՀ-ում արդարադատության բացակայության զոհ է. Ազատ դեմոկրատներ կուսակցություն
- Շատ մեծ ցավ եմ ապրում. Վարչապետը՝ «Հաց բերող»-ի մահվան մասին
- Գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հայտնում «Հաց բերողի» մահվան հանգամանքներից
- «Հիմա արդեն կոնկրետ անուններ և անհատական պատասխանատվությունը պարզելու ժամանակն է». «Հաց բերողի» փաստաբաններ
- «Հաց բերողի» քրեական գործով խախտվել է նրա կյանքի իրավունքը. Ա.Զեյնալյան
- Ո՞ր կուսակացություններն են ի հիշատակ Հաց բերողի դադարեցնում քարոզարշավը
- Գլխավոր դատախազը հանձնարարել է ՔԿ-ին «Հաց բերողի» մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն իրականացնել
- «Հաց բերող»-ի հիշատակին նվիրված բողոքի երթ (Լրացված)
- Սուրեն Մակարյան. Հաց բերողը մահացել է սիրտ-թոքային սուր անբավարարության հետևանքով
- «Հաց բերողի» մահվան կապակցությամբ «Ելք»-ը դադարեցրել է ընտրարշավը
- Մահացել է Հաց բերողը