Այսօր Թուրքիան կանխատեսելի հարևան չէ. Շարմազանովը ի պատասխան Լավրովի հայտարարության
«Հայաստանը հստակ ներկայացրել է իր կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, Հայաստանը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե «Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններին, երբ դրանք սկսվեն, և կողջուներ, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացումը»:
Նրա խոսքերով՝ օրեր առաջ ՀՀ նախագահն էլ էր անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի դերին, սառեցված կոնֆլիկտներին, սահմաններին, և Լավրովի հայտարարությունում նոր բան չկար:
«Մենք ցանկանում ենք ունենալ կանխատեսելի հարևան և, բնականաբար, կանխատեսելի հարևանի հետ կառուցել երկարաժամկետ հարաբերություններ: Այսօր, դժբախտաբար, Թուրքիան կանխատեսելի չէ, որովհետև այդ երկրի բարձր քաղաքական ղեկավարությունը հրաժարվում է իրականացնել այն պարտավորությունները, որոնք նրանք ստորագրել են 2009 թվականաին: Քանի դեռ Թուրքիայի ղեկավարությունը պատրաստ չէ, քաղաքական կամք չունի վավերացնել առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու արձանագրությունները, խոսել դինամիկ զարգացման մասին չենք կարող: Մեր կարծիքը հստակ է` մենք որևէ ժողովրդի թշնամի չենք համարում, բայց միևնույն ժամանակ պատրաստ չենք մեր ազգային արժանապատվության հաշվին որևէ երկրի հետ հարաբերություններ կարգավորել»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունների գոհունակությունն ու մտահոգությունը
- Լավրով. «Մենք միայն կողջունեինք, որ ԵՏՄ արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բացվի»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան