Փաստաբան. Պատրիարքի ընտրությունը միայն հայ համայնքի իրավասությունն է
Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պոլսի պատրիարքի ընտրություններին միջամտելու վերաբերյալ արված գրության դեմ արձագանքները շարունակվում են:
«Ակոս»-ի փոխանցմամբ, Պատրիարքի ընտրությունների նախապատրաստման նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Սեբուհ Ասլանգիլը նշել է, որ նահանգապետարանի նման գրությունն անհիմն և անօրինական է, քանի որ այն նման իրավասություն չունի, Պատրիարքի ընտրությունը միայն հայ համայնքի իրավասությունն է:
«Այդ գրությունը կամայական է, տեղապահի ընտրությունը համապատասխանում է սկզբունքներին և ավանդույթներին, պատրիարքի ընտրություն սկսելու գործընթացն իրավական է: Պատրիարքի փոխանորդը ընտրությունները դադարեցնելու իրավասություն չունի»,-ասել է Ս. Ասլանգիլը:
Հիշեցնենք, որ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կոչ է արել քվեարկել Գերմանիայի թեմի առաջնորդի օգտին
- Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում երեք թեկնածու կա
- Արամ Աթեշյանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների համար դիմում չի ներկայացնի նահանգապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան