Տեր Վահրամ. Մայր Աթոռը հետևում է Պոլսում ընթացող զարգացումներին
Մայր Աթոռը հետևում է Պոլսում ընթացող զարգացումներին: Panorama.am-ին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Երեկ եկեղեցական կանոնների համաձայն կատարված պատրիարքական ընտրությունների ավարտին, տեղյակ եք, որ Ստամբուլի փոխկուսակալի ստորագրությամբ գրություն ներկայացվեց, որով օրինական չի նկատվել պատրիարքական ընտրությունների գործընթացի սկզբնավորումը: Այս կապակցությամբ եկեղեցական դասի ներկայացուցիչներ և ազգայիններ ջանքեր են գործադրում պետության հետ այս խնդիրը կարգավորելու ուղղությամբ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ստամբուլի փոխկուսակալը հայտարարություն է տարածվել, ըստ որի Գարեգին արք. Բեկչյանի ընտրությունն համարվել է անվավեր:
ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը անդրադառնալով խնդրին ֆեյսբուքյան իր էջում է մասնավորապես գրել է.
«Եղածը ևս մեկ անգամ փաստում է այն, որ Արամ Աթեշյանը հանդիսանում է թուրքական հատուկ ծառայությունների գործակալ, ում «պատրիարքական իշխանությունը» պահելու համար Թուրքիան կարող է գնալ ցանկացած քայլի` ընդհուպ մինչև օրինավոր ընտրությունների չեղարկում»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի հայազգի պատգամավորները մեղադրում են Աթեշյանին
- Փաստաբան. Պատրիարքի ընտրությունը միայն հայ համայնքի իրավասությունն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին