Վարչապետը պահանջում է հետևել նավթամթերքի որակին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր մատակարարվող նավթամթերքի որակին:
Վարչապետը հայտնեց, որ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են խնդիրներ բենզինի և դիզելային վառելիքի որակի վերաբերյալ:
«Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով, արդյունքում էական վնաս պատճառվում է սպառողներին և շուկային»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մեկ ամսյա ժամկետում բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում, չարաշահումների վերացման որակի վերահսկողության գործառույթները առավել արդյունավետ իրականացման նպատակով ՀՀ Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ համապատասխան թույլտվությունները ըստ վառելիքի տեսակների հստակ տարանջատման վերաբերյալ՝ հաշվի առնելով ՀՀ ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը:
«Հաջորդը՝ համատեղ քննարկել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետ, մշակել այս ոլորտում առկա խնդիրները վերհանելու և կանխարգելող հստակ մեթոդաբանություն»,-հայտնեց Կարեն Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանը մեկնաբանում է ռազմական տեխնիկայի վառելիքի որակի մասին վարչապետի հայտարարությունը
- «Կերոսինի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին»
- Տեր եմ. Վարչապետը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան