«Ելք»-ն ամեն բան անելու է, որ Հայաստանը լինի ոչ թե արտագաղթող, այլ վերադարձող հայերի երկիր. Էդմոն Մարուքյան
ՀՀ քաղաքացին, ձայն տալով «Ելք» դաշինքին, առաջին անգամ բացառիկ հնարավորություն ունի Հայաստանում փոփոխություններ իրականացնելու։ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում այսօր շարունակվող քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարեց դաշինքի պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը։
«Մենք կոչ ենք անում ապրիլի 2-ին քվերակել «Ելք» դաշինքի օգտին։ Մենք հանդես ենք գալիս տարածքային համաչափ զարգացման, տնտեսական հավասար հնարավորությունների ծրագրով։ «Ելք»-ը պայքարելու է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում մարդը լինի բարձրագույն արժեք, և ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը համաչափորեն զարգանա»,- ասաց պատգամավորության թեկնածուն։
Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ գործող Ազգային ժողովում ինքն ու Նիկոլ Փաշինյանը 2 մանդատը գործի են դրել՝ հանուն ՀՀ քաղաքացու բարօրության, սակայն բոլորը գիտեն, որ 131 հոգանոց խորհրդարանում 2 անձով շատ բան անել հնարավոր չէ։ Սրանից ելնելով՝ պատգամավորն ընտրողներին կոչ արեց բազմապատկել իրենց թիվը՝ ապագայում փուլ առ փուլ իրականացնելու 30 կետանոց նախընտրական ծրագիրը։
«Մենք պետք է գնանք դեպի այն Հայաստանը, որտեղ քաղաքացին ոչ թե ամենօրյա ռեժիմով անհարմարությունների մեջ է, այլ պետության ուշադրության կենտրոնում է։ Մենք ամեն բան անելու ենք, որ ՀՀ լինի ոչ թե արտագաղթող, այլ վերադարձող հայերի երկիր։ Մենք փորձելու ենք մեծ հայրենադարձության ծրագիր իրականացնել։Մենք լինելու ենք հասանելի, պայքարելու ենք ժողովրդի իրավուքների համար։ Հավատացեք, որ բացառիկ այս հնարավորությունն օգտագործելով՝կարող եք շատ բան փոխել։ ժամանակն է, որ սերնդափոխության ջատագով ուժը՝ «Ելք»-ը գա իշխանության։ Քայլը ձերն է, դուք ձեր մեկ քվեով կարող եք փոփոխություններ սկսել»,- ամփոփեց Էդմոն Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը հուսահատության փոսից հանելու գործում կարող եք հույս դնել մեզ վրա. Նիկոլ Փաշինյանն՝ ընտրողներին
- «Ելք»-ի անդամների և սպորտդպրոցի աշխատակիցների միջադեպի բոլոր մասնակիցները տարվել են ոստիկանություն
- «Ելք»-ն ուզում է մարդկանց ոչ թե ձուկ բաժանել, այլ ձուկ որսալ սովորեցնել. դաշինքի անդամ
- ՀՀԿ-ականը պատռել է «Ելք»-ի բուկլետը, Փաշինյանն ի պատասխան շպրտել նրա տված կոնֆետները. միջադեպ քարոզարշավի ժամանակ
- Պատռել են «Ելք»-ի թեկնածուի պաստառը
- «Ելքն» իր միակ մրցակից համարում է ՀՀԿ-ին. Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան