«Հաց բերողի» հարազատները կարող են մասնակել դատաբժշկական փորձաքննության կատարմանը
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և բժշկական կենտրոնից այսօր վերցվել են Ա.Սարգսյանի հիվանդության պատմագիրը, բուժմանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ` վարույթն իրականացնող մարմինը տուժողի` Ա.Սարգսյանի հարազատներին կամ նրանց կողմից առաջարկած մասնագետներին հնարավորություն կընձեռի, ցանկության դեպքում, մասնակից լինել դատաբժշկական փորձաքննության կատարմանը` գործող օրենսդրության շրջանակներում:
Հիշեցնենք, որ Երևանի 49-ամյա բնակիչ Արթուր Սարգսյանին «Հաց բերող» անունով կնքեց հասարակությունը՝ ՊՊԾ շենքը գրաված ու քանի օր պաշարման մեջ գտնվող, հանձնվել չհամաձայնող ու առանց սնունդ մնացած «Սասնա Ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցնելու համար:
Նա իր մեքենայով, որի մեջ սնունդ էր միայն, ոստիկանների կրակոցների տակ, մտավ ՊՊԾ գունդ, իր արածը հիմնավորելով, որ չէր կարող առանց հաց թողնել մարդկանց:
Ու թեև ողջ հասարակությունը գնահատեց նրա արարքը մարդասիրական և ապաքաղաքական, այնուամենայնիվ 2016 թվականի հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)։ Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։
Չնայած փաստաբանների պնդմանը, որ Արթուր Սարգսյանը վատ առողջական վիճակում է և նրա արարքը այնպիսին չէ, որ նրան ձերբակալած պահեն, 2016 թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանին կալանքից ազատելուց հետո կրկին, 2017 թվականի փետրվարի 9-ին, ձերբակալեցին:
Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը, որ առանց այն էլ լավ չէր, կտրուկ վատացավ:
Մի քանի պատգամավորների միջնորդությամբ նա մարտի 6-ին ազատ արձակվեց, տեղափոխվեց «Արմենիա» ԲԿ: Մարտի 16-ին մահացել է:
Հարակից հրապարակումներ`
- Եթե պարզվի՝ անբարեխիղճ գործողություններ են կատարվել, մեղավորները կպատժվեն. «Հաց բերող»-ի մահվան մասին
- Հաց բերողը ՀՀ-ում արդարադատության բացակայության զոհ է. Ազատ դեմոկրատներ կուսակցություն
- Շատ մեծ ցավ եմ ապրում. Վարչապետը՝ «Հաց բերող»-ի մահվան մասին
- Գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հայտնում «Հաց բերողի» մահվան հանգամանքներից
- «Հիմա արդեն կոնկրետ անուններ և անհատական պատասխանատվությունը պարզելու ժամանակն է». «Հաց բերողի» փաստաբաններ
- «Հաց բերողի» քրեական գործով խախտվել է նրա կյանքի իրավունքը. Ա.Զեյնալյան
- ԱՆ-ն՝ Արթուր Սարգսյանի մահվան պատճառների մասին
- Գլխավոր դատախազը հանձնարարել է ՔԿ-ին «Հաց բերողի» մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն իրականացնել
- «Հաց բերող»-ի հիշատակին նվիրված բողոքի երթ (Լրացված)
- Սուրեն Մակարյան. Հաց բերողը մահացել է սիրտ-թոքային սուր անբավարարության հետևանքով
- Մահացել է Հաց բերողը
- «Հաց բերողը» տեղափոխվել է հիվանդասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան