Արթուրը խղճի զոհ էր. Քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ «Հաց բերող»-ի մասին
«Ինձ թվում է, միգուցե հնարավոր էր ավելի շուտ ազատել Արթուր Սարգսյանին և ուշադիր լինել բժշկական տեսանկյունից: Ցավում ենք և կարծում ենք՝ հնարավորություն կար, որ Արթուրը չմահանար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՎԿ պատգամավորի թեկնածու Էդգար Առաքելյանը:
«Ծառուկյան» դաշինքի թեկնածու Մանուկ Սուքիասյանն էլ նշեց, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան հետ կապված ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է պատասխանել երկու հարցի. «Ի՞նչ հրատապություն կար երկրորդ անգամ կալանավորել Արթուրին, այդ որ հարցերը չէին տրվել ամառվանից սկսած, այդ ինչին պետք է խանգարեր Արթուր Սարգսյանը, եթե շարունակեր մնալ ազատության մեջ: Պահանջում եմ պարզաբանումներ ՀՀ քննչական կոմիտեից, Գլխավոր դատախազությունից: Եթե այդ հարցերի պատասխանները չեն տալիս, նշանակում է՝ նրանք քաղաքական պատվեր են իրականացրել»:
Մանուկ Սուքիասյանի խոսքերով՝ բառերն ավելորդ են նկարագրելու այն ցավն ու ցասումը, որ բոլորն ապրում են այս օրերին: «Արթուրը խղճի զոհ էր, նրա մահը խարան է մնալու մեր պետության ճակատին, քանի դեռ ամեն անգամ մարդուն ձերբակալելիս որևիցե դատավոր կամ քննիչ կշարունակի կատարել քաղաքական պատվեր»,- նշեց «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն:
«Ելք» դաշինքի թեկնածու Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ իրենց դաշինքի ներկայացուցիչները պայքարում էին «Հաց բերող»-ի կյանքի համար և արել են այն ամենը, ինչ հնարավոր էր անել:
Հարցին, թե ի նշան հարգանքի, պատրաստվում են դադարեցնել քարոզարշավը, «Ելք» դաշինքի ներկայացուցիչն ասաց, որ իրենք քարոզարշավը չեն դադարեցնելու:
«Չենք կարող թույլ տալ մեկ օր անգամ հապաղել ՀՀԿ-ի ստեղծած իրավիճակը հանդուրժելու համար: Մենք ամեն օր պետք է քրտնաջան աշխատենք, որպեսզի ՀՀԿ-ին զրկենք իշխանությունից: Մենք մահը չէ, որ դարձնելու ենք պոպուլիզմի թեմա: Մենք պայքարելու ենք, որ այլևս չունենանք նմանատիպ դեպքեր: Ուստի պետք է շարունակենք քարոզարշավը և պետք է հաղթենք Հանրապետական կուսակցությանը: Քանի դեռ օրենքը չի գործում մեր երկրում, քանի դեռ օրենքը բոլորի համար հավասար չէ, մեզանից ոչ ոք ապահովագրված չէ նման ճակատագրից: Եւ հենց դրա համար մենք դուրս ենք եկել պայքարի»,- նշեց Գևորգ Գորգիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հաց բերողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
- Հովիկ Աբրահամյան. Հաց բերող անունը շատ բաների մասին է խոսում
- Եթե եղել են թերություններ, ապա մեղավորներն անպայման կպատժվեն. Վահրամ Բաղդասարյանը՝ «Հաց բերող»-ի մասին
- Հաց բերողի մահը վրա է հասել երկարատև անմարդկային վերաբերմունքի հետևանքով. էդմոն Մարուքյան
- «Հաց բերողի» մահվան կապակցությամբ ՕՐՕ-ն և «Ծառուկյան» դաշինքը մարտի 17-ին դադարեցնում են քարոզարշավը
- «Հաց բերողի» հարազատները կարող են մասնակել դատաբժշկական փորձաքննության կատարմանը
- Եթե պարզվի՝ անբարեխիղճ գործողություններ են կատարվել, մեղավորները կպատժվեն. «Հաց բերող»-ի մահվան մասին
- Հաց բերողը ՀՀ-ում արդարադատության բացակայության զոհ է. Ազատ դեմոկրատներ կուսակցություն
- Շատ մեծ ցավ եմ ապրում. Վարչապետը՝ «Հաց բերող»-ի մահվան մասին
- «Հաց բերողի» քրեական գործով խախտվել է նրա կյանքի իրավունքը. Ա.Զեյնալյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան