Շատ հանգիստ կարելի էր սրանից խուսափել. Արման Մուսինյան
«Շատ հանգիստ կարելի էր սրանից խուսափել, եթե Հայաստանում գործող գիշատիչ համակարգը, որը հետևողականորեն խոշտանգեց Արթուր Սարգսյանին, այսօր Հայաստանում չգործեր»,- «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած քննարկմանն ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Արման Մուսինյանը՝ խոսելով Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների մասին:
Նրա խոսքով, փաստ էր, որ Արթուր Սարգսյանն ուներ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի էին ազատազրկման վայրում գտնվելու հետ:
Քննարկմանը ներկա ՀՀԿ ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը հորդորեց զերծ մնալ գնահատականներից, մինչև չավարտվի քննությունը, քանի որ իր համար էլ, որպես քաղաքացի, շատ ու շատ հանգամանքները պարզ չեն, օրինակ՝ պարզ չէ կալանքի ու մահվան պատճառահետևանքային կապը:
«Ես հասկանում եմ նաև, որ բավականին լավ առիթ է իշխանություններին քննադատելու համար»,- ասաց Հ.Թովմասյանը:
Նա նշեց, որ ոլորտում կան մի շարք խնդիրներ՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հետ կապված վիճակագրությունն այնքան էլ շահեկան չէ Հայաստանի համար, քրեակատարողական համակարգում բուժսպասրակման խնդիրը:
«Միանում եմ բոլոր պնդումներին, որ այս գործի բոլոր հանգամքները, պահանջները, որոնք ուղղված են գործի բոլոր փաստական հանգամանքները համակողմանի, օբյեկտիվ, հրապարային քննության առարկա դարձնելուն, պետք է կատարվեն: Եթե այդ ամբողջ օղակում կան մեղավորներ, պետք է պատժվեն: Իսկ քաղաքական ուժերը պետք է փորձեն գտնել դրան ծնող օրենսդրական պատճառները, որպես քաղաքականություն մշակող մարմին՝ մշակեն այն իրավական ակտերը, որոնք կբացառեն նման իրավիճակները»,- ասաց Հ. Թովմասյանը:
Նա նշեց, որ ցանկացած երկրում, անգամ զարգացած, նման բաներ լինում են. «Բայց, հաշվի առնելով, որ անձը մահացել է ազատության մեջ լինելով, ուղղակի հետևություններ անելու համար կհորդորեի սպասել մինչև քննություն անցկացվի, լինի եզրակացություն ու նոր գնահատականներ հնչեն»:
ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը նշեց, որ տեղի է ունեցել ողբերգություն, պետք է գործը մանրակրկիտ ուսումնասիրվի, մեղավորները կրեն օրենքով նախատեսված ամենախիստ պատիժը:
«Տեղի է ունեցել ողբերգություն: Շատ սարսափելի է, որ ողբերգությունը կարող է որոշ քաղաքական ուժերի համար դառնալ շահարկման առարկա»,- ասաց նա:
«Հայկական Վերածնունդ» կուսակցությունից Վիլեն Խաչատրյանի խոսքով, յուրանքանչյուր օղակ իր մասնաբաժինն ունի այս գործում, ամեն մեկը կարող էր կանխել այս դեպքի հասունացումը: Նա նշեց, որ նման դեպքերի շարքակումը քաղաքական տեսանկյունից չի բխում բարոյական սկզբունքներից:
Հարակից հրապարակումներ`
- «Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն` պարզելու Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները». ՀԽ
- Միջազգային փորձագետներ ներգրավելու մասին Արթուր Սարգսյանի փաստաբանների միջնորդությունը բավարարվել է
- Արթուրը խղճի զոհ էր. Քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ «Հաց բերող»-ի մասին
- Հաց բերողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
- Հովիկ Աբրահամյան. Հաց բերող անունը շատ բաների մասին է խոսում
- Եթե եղել են թերություններ, ապա մեղավորներն անպայման կպատժվեն. Վահրամ Բաղդասարյանը՝ «Հաց բերող»-ի մասին
- Հաց բերողի մահը վրա է հասել երկարատև անմարդկային վերաբերմունքի հետևանքով. էդմոն Մարուքյան
- «Հաց բերողի» մահվան կապակցությամբ ՕՐՕ-ն և «Ծառուկյան» դաշինքը մարտի 17-ին դադարեցնում են քարոզարշավը
- «Հաց բերողի» հարազատները կարող են մասնակել դատաբժշկական փորձաքննության կատարմանը
- Եթե պարզվի՝ անբարեխիղճ գործողություններ են կատարվել, մեղավորները կպատժվեն. «Հաց բերող»-ի մահվան մասին
- Հաց բերողը ՀՀ-ում արդարադատության բացակայության զոհ է. Ազատ դեմոկրատներ կուսակցություն
- Շատ մեծ ցավ եմ ապրում. Վարչապետը՝ «Հաց բերող»-ի մահվան մասին
- Գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հայտնում «Հաց բերողի» մահվան հանգամանքներից
- «Հիմա արդեն կոնկրետ անուններ և անհատական պատասխանատվությունը պարզելու ժամանակն է». «Հաց բերողի» փաստաբաններ
- «Հաց բերողի» քրեական գործով խախտվել է նրա կյանքի իրավունքը. Ա.Զեյնալյան