Սուրենյան. Վաղը ցերեկը ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Մարտի 18-ին կեսօրից հետո և մարտի 19-ին մինչև առավոտ հանրապետության տարածքը կրկին գտնվելու է Սկանդինավիայից ներխուժող հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Ֆեսյբուքյան իր էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Նշված ժամանակահատվածում հանրապետության բոլոր շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Լեռնային մարզերում կտեղա առատ ձյուն, նախալեռնային գոտիներում թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 15-20մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց: Հովտային գոտիներում սպասվող տեղումները կլինեն անձրևի տեսքով:
Մարտի 19- ցերեկը տեղումները կդադարեն: Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, վաղը ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, մարտի 19-ի ցերեկը և 20-ին կրկին եղանակը կտաքանա 8-10 աստիճանով»,-գրել է նա: