Հինգ տարում Հայաստանից դեպի Վրաստան մոտ 40 միլիոն դոլարի ներդրում է կատարվել
5 տարվա ընթացքում Հայաստանից դեպի Վրաստան մոտ 40 միլիոն դոլարի ներդրում է կատարվել: jnews.ge կայքը, հղում անելով Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությանը, գրում է, որ 2012-2016 թվականներին վրացական տնտեսությունում կատարված ուղղակի ներդրումները Հայաստանից կազմել են մոտ 40 մլն դրամ: Հայկական ներդրումների ծավալի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2014 թվականին՝ կազմելով շուրջ 12.6 մլն դոլար:
2012-ին գրանցվել էր մոտ $5.9 մլն ուղղակի ներդրում, 2013-ին՝ $3.7 մլն, 2015-ին՝ մոտ $12 մլն ուղղակի ներդրում: Իսկ 2016 թվականին Հայաստանի Հանրապետությունից ուղղակի ներդրումները կազմել են $5.6 մլն: