Մինչ օրս «Լույս»-ի բազմաթիվ շրջանավարտներ հիմնել են շուրջ 30 ստարտ-ափ՝ սկսնակ ձեռնարկություն
ՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի հիմնադիր նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պարգևատրեց «Լույսի» «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի հաղթողներին։
Մինչ պարգևները հանձնելը «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ դրամաշնորհային այս մրցույթը խթանում է հնարամիտ գաղափարները և ձեռներեցության մշակույթ սերմանում հայրենիքում։
«Մինչ օրս «Լույս»-ի բազմաթիվ շրջանավարտներ հիմնել են շուրջ 30 ստարտ-ափ՝ սկսնակ ձեռնարկություն։ «Լույսը» հավատացած է, որ ստարտ-ափների հզոր, կենսունակ ցանցը սկսել է ապահովել Հայաստանի կայուն զարգացումը»,-ասաց Ժաքլին Կարաասլանյանը։
Նա նշեց, որ այս մրցույթին կարող են մասնակցել միայն «Լույս»-ի այն ուսանողները և շրջանավարտները, ովքեր նախատեսում են գործարար կամ սոցիալական ձեռնարկ իրագործել Հայաստանում։
««Լույսը» եռակի առաքելություն ունի՝ սովորել, գործել, համաստեղծել, որոնք կյանքի են կոչվում հիմնական ծրագրերի միջոցով, համապատասխանաբար Կրթաթոշակի ծրագիր և մենթորորություն, «Զարգացնենք Հայաստանը միասին», «Ստարտ Արմենիա» դրամաշնորհ։ Այս ծրագրերն իրականացվում են ամեն տարի և իրենց շուրջ համախմբում հիմնադրամի կրթաթոշակառուներին, շրջանավարտներին, տեղի երիտասարդներին, պետական, մասնավոր ու միջազգային կառույցներին», -ասաց Ժաքլին Կարաասլանյանը։
Այս տարի «Լույսի» հիմնադրամի «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթում երկու բիզնես նախագծերի հեղինակները ստացան 20 հազար և 10 հազար ԱՄՆ դոլար։ Նախագծերը մրցույթի ժյուրիին ներկայացվում են «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի ընթացքում։
Հաղթող ճանաչվեց Արմենիան Կոդ Ակադեմի նախագծի հեղինակ, հիմնադրամի շրջանավարտ Նարեկ Ասլիկյանը, ում նախագիծն ուղղված էր երիտասարդների համար ՏՏ և ծրագրավորման գործնական ուսուցման կենտրոնի ստեղծմանը։
Մյուս մրցանակակիրը Ալավերդի Հաբ նախագծի հեղինակ Գրիգորի Ենիկոլոպովն էր, ով հեղինակել էր Լոռիում «Գիտության թանգարանի» հիմնումը, ինչը կխթանի մարզի տնտեսական ու զբոսաշրջային զարգացումը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները