Պահանջում են Հաց բերողին հուղարկավորել Եռաբլուրում (Լրացվում է)
21։19
Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ գիշերը մնալու է Ազատության հրապարակում, խնդրեց նրանց, ովքեր միանալու են իրեն, արագ կողմնորոշվեն ու հայտնեն որոշման մասին՝ հետագա անելիքները հստակեցնելու համար։
21։02
Երթի մասնակիցների մեջ կրկին տարաձայնություններ եղան, ուր գնալ՝ ինչպես շարունակել, պայքարը։ Մի խումբն առաջարկում էր շարժվել Բաղրամյան, Շահեն Հարությունյանը հայտարարեց՝ «Բաղրամյան չեն գնում հետ գալու համար, գնում են մնալու համար» և իմաստ չի տեսնում այդկերպ շարունակելու պայքարը։ Երթը շարժվեց դեպի Ազատության հրապարակ։ Նա նաև հայտարարեց, որ նամակի պատասխանի են սպասում և վաղը՝ ժամը 6-ին կրկին հավաքվելու են Օպերայում։
20։53
Երթի մասնակիցները կրկին կանգ առան: Շահեն Հարությունյանն, ասաց, որ ոմանք շարժվել են դեպի Մելիք Ադամյան՝ Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ։ Նա առաջարկեց գնալ այնտեղ և գնացածների հետ վերադառնալ Ազատության հրապարակ: Հետո հայտարարվեց, որ Մելիք Ադամյան գնացածները վերադարձել են։
20։39
Երթի մասնակիցների միջև կարծիքների բախում եղավ. մի խումբ ցանկանում էր փողոցում նստացույց սկսել, Շահեն Հարությունյանը խնդրեց հիմնավորել այդ որոշումը կամ միանալ երթի մասնակիցներին, շարժվել դեպի Ազատության հրապարակ և այնտեղ միասնական շարունակել Արթուր Սարգսյանին պանթեոնում հուղարկավորելու պայքարը։
20։21
Շահեն Հարությունյանը ասաց, որ Ազատության հրապարակում շատ կարևոր հայտարարություն է անելու՝ հետագա քայլերի մասին, խնդրեց առանց կարգ խախտելու արագ հասնել այնտեղ։
20։15
Շահեն Հարությունյանը հավաքի մասնակիցներին հիշեցրեց, որ վաղը նույնպես ՝ժամը 6-ին հավաքվելու են Օպերայում։ Պահանջի ու իրենց մոտեցած կառավարության ներկայացուցիչի հետ զրույցի մասին դեռևս հանրայնորեն տեղեկություն չի հրապարակվել։
20։10
Կառավարության ներկայացուցիչը երկրորդ անգամ է մոտեցել Շահեն Հարությունյանին։ Նրանց առանձնազրույցից հետո, որին ներկա էր նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, հայտարարվեց, որ երթը կշարունակվի։ Օսիպյանը նշեց, որ երթի մասնակիցների մեջ կան սադրիչներ ու խնդրեց նրանց բախումներ չհրահրել։ Երթը շարժվեց դեպի Օպերա։
19։56
Հավաքի նախաձեռնողներից Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ իրենց պատասխանել են, թե հնարավոր չէ Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրում։Երթի մասնակիցները սպասում են Կառավարության ներկայացուցիչի հետ հանդիպմանը։ Շահեն Հարությունյանը հայտարեց, որ դրանից հետո պարզ կդառան իրենց անելիքը։
19։54
Երթը հասել է Կառավարության շենք։ Հայտարարվեց, որ երթի մասնակիցներին կմոտենա վարչապետի օգնականը։
19:45
Երթի մասնակիցները հասել են «Հանրապետության հրապարակ»։ Մի քանի մասնակից առանձնացել են երթից, անցել ոստիկաններին, քաշքշուկ եղավ.նրանք նստել են հրապարակի կենտրոնական մասում՝ ծածանում են դրոշներ ու գոռում՝ «Արթուր, Արթուր»։
19։03
Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին Ազատության հրապարակից մեկնարկել է երթ՝ դեպի կառավարության շենք: «Արթուր», «Արթուր» վանկարկելով երթի մասնակիցներն անցան Մաշտոցի պողոտայով, ապա Ամիրյան փողոցով:
Մասնակիցներից շատերն իրենց ձեռքում ունեին ՀՀ դրոշը, Հաց բերողի նկարները: Նրանք պահանջում էին Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուր զինվորական պանթեոնում:
«Հաց բերողին սպանել են»,-բացականչում էին երթի մասնակիցները:
Երթի մասնակիցների թվում էին ՕՐՕ դաշինքի անդամներ Վարդան Օսկանյանը, Արմեն Մարիրոսյանը և այլք:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին