Հայ բռնցքամարտիկներից երկուսն անցել են քառորդ եզրափակիչ
Ռումինիայի Բրաիլա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը: Երեկ ռինգ է մտել Հայաստանի 4 ներկայացուցիչ: Նրանցից երկուսը հաղթանակ է տոնել և անցել քառորդ եզրափակիչ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Պարտություն են կրել 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթել է իտալացուն, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը` առավելության հասել Իսրայելը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ:
Այսօր քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 56 կգ քաշային Ալեն Դանիելյանն ու 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը: