Արցախի ՄԻՊ-ն ու ԱՄՆ կոնգրեսականները քննարկվել են Ապրիլյանի ընթացքում Ադրբեջանի կատարած վայրագությունները
Շարունակվում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի այցը Միացյալ Նահանգներ, որը կազմակերպվել է ԱՄՆ Արևելյան ափի Հայ Դատի գրասենյակի կողմից։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հաղորդում են, որ մարտի 8-ից ի վեր Նյու-Յորքում, Բոստոնում, Փրովիդենսում, Վաշինգթոնում Ռուբեն Մելիքյանն ունեցել է 33 միջոցառում, այդ թվում՝ յոթ հրապարակային ելույթներ ակադեմիական հանրության, ինչպես նաև Սփյուռքի տարբեր շրջանակների առջև։
Մարտի 15-ին և 16-ին Արցախի ՄԻՊ-ը մարդու իրավունքների ոլորտում իր մտահոգությունները ներկայացրել է կոնգրեսականներ Դեվիդ Վալդաոյին, Ադամ Շիֆին (Կալիֆորնիա) և Ջիմ Մըքգավըրնին (Մասաչուսեթս)։ Մասնավորապես, քննարկվել են Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունները, ինչպես նաև Լապշինի գործը։ Նույն հարցերը մարտի 10-ին Փրովիդենսում քննարկվել էին Ռոդ Այլընդը ներկայացնող կոնգրեսական Դեվիդ Սիսիլինիի հետ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՄԻՊ-ը պատասխանում է panorama.am-ի հարցմանը
- Արցախը միակ վայրն է Եվրոպայում, որտեղ մարդու իրավունքների դիտորդական որևէ առաքելություն չի գործում. Ռուբեն Մելիքյան
- Ջոն Էվանսը՝ Արցախի ՄԻՊ-ի մասին. Աշխարհը պետք է ծափահարի
- Ռուբեն Մելիքյան. Արցախում առկա է մարդու իրավունքների պաշտպանության ամենակարևոր գործոնը
- Փորձելու եմ օգտագործել նոր հարթակներ և ամբիոններ. Ռուբեն Մելիքյան
- Ռուբեն Մելիքյանը նշանակվեց ԼՂՀ ՄԻՊ պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան