«Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն` պարզելու Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները». ՀԽ
Հանրային խորհրդի հայտարարությունը Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Արթուր Սարգսյանը, որը հուլիսյան հայտնի դեպքերից հետո ստացավ «Հաց բերողը» անունը, մեր հասարակության որոշակի շերտերի կողմից ընկալվում էր իբրև մարդկային բարձր որակներով օժտված կերպար, որը քաղաքական շահերից դուրս պարզապես փորձել էր մարդասիրական քայլ կատարել, և հիվանդ վիճակում նրան երկրորդ անգամ կալանավորելը, իսկ հետագայում արդեն նրա մահը իրավացիորեն առաջացրել են հասարակական հնչեղություն ու ցավ պատճառել շատերին:
Հանրային խորհուրդը միանում է այն պահանջին, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն` պարզելու Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները, թե որքանով էր անհրաժեշտ և օրինական ծանր հիվանդության դեպքում փետրվարի 9-ին նրա երկրորդ կալանավորումը, որն իբրև խափանման միջոց փոխվեց միայն Ազգային ժողովի պատգամավորների միջնորդությամբ, ու նա տեղափոխվեց հիվանդանոց: Եվ առհասարակ, պետք է պարզել այս գործի շրջանակներում մարդու իրավունքների և օրենքի պահանջների հնարավոր բոլոր խախտումները` ողջ գործընթացը հասանելի դարձնելով հանրությանը և մեղավորներին ենթարկելով պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ:
Հանրային խորհուրդը խորին ցավակցություն է հայտնում Արթուր Սարգսյանի հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, որոնք դարձան նրա բարեկամը` անգամ անձամբ չճանաչելով»:
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային փորձագետներ ներգրավելու մասին Արթուր Սարգսյանի փաստաբանների միջնորդությունը բավարարվել է
- Արթուրը խղճի զոհ էր. Քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ «Հաց բերող»-ի մասին
- Հաց բերողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
- Հովիկ Աբրահամյան. Հաց բերող անունը շատ բաների մասին է խոսում
- Եթե եղել են թերություններ, ապա մեղավորներն անպայման կպատժվեն. Վահրամ Բաղդասարյանը՝ «Հաց բերող»-ի մասին
- Հաց բերողի մահը վրա է հասել երկարատև անմարդկային վերաբերմունքի հետևանքով. էդմոն Մարուքյան
- «Հաց բերողի» մահվան կապակցությամբ ՕՐՕ-ն և «Ծառուկյան» դաշինքը մարտի 17-ին դադարեցնում են քարոզարշավը
- «Հաց բերողի» հարազատները կարող են մասնակել դատաբժշկական փորձաքննության կատարմանը
- «Հիմա արդեն կոնկրետ անուններ և անհատական պատասխանատվությունը պարզելու ժամանակն է». «Հաց բերողի» փաստաբաններ
- Մահացել է Հաց բերողը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան