«Մաշան և արջը» մուլտֆիլմի սերիաներից մեկը Յութուբում ունի 2 միլիարդ դիտում
Ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմի սերիաներից մեկը Յութուբում ունի 2 միլիարդ դիտում և դարձել է ծառայության ամենահայտնի տեսանյութերից մեկը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել են «Անիմակկորդ» կինոընկերությունից:
«Մաշա+Կաշա» սերիան ամենադիտված տեսանյութերի շարքում 5-րդն է Ջասթին Բիբերի, Բրունո Մարսի, Թեյլոր Սվիֆտի տեսահոլովակների հետ միասին: Սա վարկանշային ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված միակ մուլտֆիլմն է:
Սերիան Յութուբում հայտնվել է 2012 թ. հունվարի 31-ին, ամեն օր այն դիտել է շուրջ 3 միլիոն մարդ:
«Անիմակկորդ» ընկերությունը սկսել է թողարկել է «Մաշան և արջը» մուլտֆիլմը 2009 թվականից: Այսօր այն դիտում են ողջ աշխարհում: Հայտնի ընկերությունները, այդ թվում Netflix, Turner, KIKA, France TV, Sony Music, NBC Universal, Televisa, գնել են մուլտսերիալը ցուցադուդրելու իրավունքը: