ՕՐՕ-ն Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանության ձևավորման պատրաստակամություն է հայտնել
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք տարածել է հայտարարություն ընդդիմադիր ուժերի հետ ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու պատրաստականության մասին : Հայտարարության մեջ ասված է.
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը.
- Լի վճռականությամբ՝ նպաստելու Հայաստանում ազգային համաձայնության մթնոլորտի ձևավորմանը, բոլոր առողջ ուժերի համախմբմանը ու միասնաբար կառուցելու ազատ, արդար, բարեկեցիկ, հզոր ու անվտանգ պետություն,
- Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի հավաքական կամքով՝ իրականացնել երկրում արմատական և համակարգային բարեփոխումներ,
- Վճռական՝ վերականգնելու Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգը, տնտեսական ազատ մրցակցությունը, ապահովել յուրաքանչյուր մարդու ազատությունների, իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին,
- Նպատակ ունենալով վերջ դնել երկրում համակարգային կոռուպցիային, իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհին, ամենաթողությանը, տնտեսության անարդյունավետ կառավարմանը և համատարած ապօրինություններին,
- Եվ գիտակցելով այն պարզ իրողությունը որ նախընտրական այս շրջափուլում ՀՀԿ-ի կողմից բանեցվող ընտրախախտումները և բռնությունները, Ջրառատում իրականացված հանցագործությունը, իշխանության ապօրինի գործողությունների հետևանքով Հաց բերող Արթուր Սարգսյանի վաղաժամկետ մահը լցրել են Հայաստանի ժողովրդի համբերության բաժակը և ՀՀԿ-ի իշխանությանը մնացել է ընդամենը երկու շաբաթվա կյանք՝
Իր պատրաստականությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար ձևավորել Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն՝ բացառելով դրանում ՀՀԿ-ի ներգրավվումը, որի կապակցությամբ միասնաբար քննարկել և ստորագրել համապատասխան հուշագիր»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա