Մշակույթ 12:50 17/03/2017 Հայաստան

Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոն. Կներկայացվի 8 ֆիլմ՝ 11 ցուցադրություն

Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված 2017թվականի միջոցառումների շրջանակներում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Ռուսաստանում Կանադայի դեսպանության հետ համատեղ, ս.թ. 2017թ. մարտի 20-ից 26-ը, Երևանի Մոսկվա կինոթատրոնում  կազմակերպում է Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոն :

Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ, ծրագրում ընդգրկված են վերջին տարիների (2013-ից 2016թթ) արտադրության բազմաժանր ֆիլմեր՝ կատակերգություն, դրամա, վավերագրական, կենսագրական: Ընդհանուր առմամբ կներկայացվի 8 ֆիլմ՝ 11 ցուցադրություն: 

Բացմանը, մարտի 20-ին, ժամը 19-ին (նաև մարտի 24 –ին ժամը 20.30-ին) հանդիսատեսի դատին կներկայացվի 2014 թվականի արտադրության «Ի՞նչ ենք արել տեր աստծու» ֆիլմը:

Ֆրանսիայում մեծ հաջողություն ունեցած այս ֆիլմը պատմում է իրենց չորս աղջիկների ամուսնությունից վրդովված ծնողների պատմությունը: 

Հայ հանդիսատեսին կներկայացվի ևս երկու կատակերգություն.  
- Դեռահասների համար կներկայացվի 2015 թվականի արտադրության «Նորեկը» կատակերգությունը, որը պատմում է փարիզյան քոլեջ ընդունված  նորեկի՝ Բընուայի արկածների մասին: Այս ֆիլմն ստացել է 2015 թվականի Նամյուրի Ֆրանկոֆոն ֆիլմերի միջազգային փառատոնի հանդիսատեսի մրցանակը: Այն կցուցադրվի մարտի 24-ին, ժամը 18.30-ին :

- 2013-ին արտադրված «Ես մեռած եմ ձևանում» դետեկտիվ կատակերգությունը, գլխավոր դերում՝ Ֆրանսուա Դամիեն, կցուցադրվի մարտի 21-ին, ժամը 18.30-ին և մարտի 25-ին ժամը 20.30-ին:

Այս տարվա ծրագրում ընդգրկված են նաև դրամաներ.
- 2014-ին արտադրված «Եդեմ » երաժշտական դրաման ստիպում է վերապրել 1990-ականների  էյֆորիան և « French Touch »-ի պատմությունը՝ ֆրանսիացի արտիստների և դիջեյների մի սերունդ, որը շարունակում է փայլել ողջ աշխարհում:

- 2014 թվականի արտադրության ֆրանս-մավրիտանական « Տիմբուկտու » ֆիլմը ներկայացնում է գյուղացիների պայքարը իրենց գյուղը՝ Մալիի Տիմբուկուն գրաված իսլամիստ ծայրահեղականների դեմ : 2014թ. Կաննի փառատոնի մրցութային ծրագրի կազմում ընդգրկված այս ֆիլմն արժանացել է ժյուրիի Էկումենիկ մրցանակին և Ֆրանսուա-Շալե մրցանակին՝ լրագրողական արժեքների համար: Ֆիլմը 2015 թվականին  արժանացել է յոթ Սեզարի, այդ թվում լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր անվանակարգերում: 

- 2016թ.արտադրության ֆրանս-կանադական «Սա ընդամենը աշխարհի վերջն է» կանադացի ռեժիսոր Քսավիե Դոլանի ընտանեկան դրաման պատմում է գրող Լուիի պատմությունը, ով 12 տարվա բացակայությունից հետո գալիս է տեսնելու իր ընտանիքին և հայտնելու, որ շուտով մեռնելու է: Ֆիլմում խաղում են բազմաթիվ հայտնի դերասաններ՝ Վենսան Կասել, Մարիոն Կոտիյար, Նատալի Բայ: Ֆիլմը 2016թվականին արժանացել է Կաննի փառատոնի Գրան-պրիին, այնուհետև՝ 2017 թվականին ստացել է երեք Սեզար՝ լավագույն ռեժիսոր, լավագույն դերակատար և լավագույն մոնտաժ անվանակարգերում:

- 2015 թվականին արտադրված, գրող Սիրիլ Դիոնի և դերասանուհի Մելանի Լորանի « Վաղը» վավերագրական ֆիլմը կցուցադրվի մարտի 23-ին, ժամը 19-ին: Ֆիլմի երկու ռեժիսորները աշխարհի տարբեր ծայրերում հանդիպել են  մարդկանց, ովքեր առաջարկում են լուծումներ 21-րդ դարի բնապահպանական և սոցիալական մարտահրավերները դիմակայելու համար տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, էկոնոմիկա, կրթություն կամ կառավարում:

 «Վաղը»  ֆիլմն արժանացել է 2016 թվականի լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին:
Վերջապես, փառատոնի փակմանը, մարտի 26-ին ժամը 19-ին, կներկայացվի 2014 թվականի արտադրության « Իվ Սեն Լորան »  կենսագրական ֆիլմը Կոմեդի ֆրանսեզի նախկին դերասան Պիեռ Նինեյի մասնակցությամբ: Ֆիլմում ներկայացվում է 2008 թվականին վախճանված, հայտնի ֆրանսիացի կուտյուրիեի կյանքը: Այս ֆիլմի համար Պիեռ Նինեյն արժանացել է Սեզարի՝ 2015 թվականի լավագույն դերակատար անվանակարգում:

Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն ֆրանսերեն՝ ռուսերեն ենթագրերով: Բոլոր ցուցադրությունների համար մուտքն ազատ է:

Այս փառատոնի կազմակերպումը հնարավոր դարձավ շնորհիվ Ֆրանսիական ինստիտուտի, 24_DOC հեռուստաալիքի և  Մոսկվա կինոթատրոնի աջակցության: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}