ՀՀԿ. «Հաց բերողի» մահվան կապակցությամբ հանրության արտահայտած վրդովմունքից դիվիդենտներ շահելը ճիշտ չէ. «Առավոտ»
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի քաղաքական ընդդիմախոսները «աչքերը փակ» խոստումներ են տալիս ընտրողներին, մինչդեռ ՀՀԿ-ն յուրաքանչյուր ընտրողի հետ ազնիվ է։ Նա պնդել է՝ ՀՀԿ-ի համար գերխնդիր է անբիծ, մաքուր, իրավական չափորոշիչներին ու պահանջներին համապատասխան ընտրություն անցկացնելը։
«Առավոտ»-ի հարցին՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը ինչպե՞ս կանդրադառնա ընտրական գործընթացի վրա, նա պատասխանել է. «Այդ գործընթացները քաղաքականացնել, դրանց հիմքում ձևավորել հանրային տրամադրություններ, անթույլատրելի է, մեզ պատիվ չի բերում։ Հանրության արտահայտած վրդովմունքից դիվիդենտներ շահելը ճիշտ չեմ համարում։ Մարդիկ վրդովվում են զուտ մարդկայնորեն, դա նորմալ է, մենք գործ ունենք էմոցիաների հետ, բայց որոշ քաղաքական ուժեր փորձում են դրանց քաղաքական վեկտոր հաղորդել»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան