Րաֆֆին հերթական անգամ տուն է գնացել՝ «ռազմաճակատում» թողնելով կուսակիցներին. «Ժամանակ»
ՕՐՕ դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով դաշինքի կազմավորումից անմիջապես հետո մեկնեց ԱՄՆ, այս օրերին ոչ մի էական հանդիպում չի ունենում Լոս Անջելեսում։ Նա պարզապես հերթական անգամ տուն է գնացել՝ «ռազմաճակատում» թողնելով կուսակիցներին։ Միակ անելիքը, որով հիմա զբաղված է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սփյուռքում Զարուհի Փոստանջյանի նկատմամբ համակրանքը հանգցնի և թույլ չտալ, որ այս շրջանակները սկսեն օգնել Փոստանջյանի նորաստեղծ կուսակցությանը։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ քարոզարշավի վերջին օրերին միայն Րաֆֆի Հովհաննիսյանը կգա և կմիանա ՕՐՕ-ի քարոզարշավին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան