Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին, 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Հակոբի Գրիգորյանը:
Անատոլի Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Անատոլի Գրիգորյանը ծնվել է 1941 թվականի հունիսի 4-ին։
1956-1961 թթ. ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, ապա՝ 1962-1967 թթ. Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետը։
1967-1976 թթ. աշխատել է նկարիչ-բեմադրող՝ հայկական հեռուստատեսության ստուդիայում։
1970 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է, 1977 թ․ ընտրվել է Հայաստանի նկարիչների միության քարտուղար, 1978 թ․՝ ԽՍՀՄ նկարիչների միության նախագահության անդամ։
1982 թ. Ա. Գրիգորյանը վերընտրվել է Հայաստանի նկարիչների միության քարտուղար և, միաժամանակ, ԽՍՀՄ նկարիչների միության նախագահության անդամ։
1983 թ.-ից՝ ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ։
Նրա նկարները ցուցադրվել են (ինչպես ընդհանուր, այնպես էլ անհատական ցուցահանդեսներում) Ռուսաստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ավստրիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, ԳՖՀ-ում և այլ երկրներում։ Նկարչի ստեղծագործությունները ցուցադրվում են Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի պետական պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Վանաձորի պատկերասրահում, մշակույթի նախարարության ֆոնդում, Ռուսաստանի և Հայաստանի նկարիչների միությունում, ինչպես նաև՝ բազմաթիվ անձնական հավաքածուներում։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում