ԶԼՄ. Անկարայում մեկը ՌԴ դեսպանի սպանողի անունով բանկային հաշվեհամար է բացել
Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանող Մևլութ Ալթինթաշի անունով բանկային հաշվեհամարը է բացվել Անկարայում ցուցահանդեսի ժամանակ տեղի ունեցած ողբերգությունից մի քանի ժամ անց: rg.ru-ն գրում է, որ այդ փաստն արձանագրվել է նրա ֆինանսական գործարքների ուսումնասիրության ժամանակ: Հաշվեհամարը բացվել է բջջային հեռախոսով:
Հեռախոսային նման ծառայություն առաջարկում են թուրքական մի քանի բանկեր: Այսպիսով՝ ոստիկանների տեսադաշտում է հայտնվել Իզմիրի մի բնակիչ, ով զբաղվում է անասնապահությամբ, անասունների վաճառքով: Քննությամբ այժմ փնտրվում է հնարավոր կապ նրա, դեսպանի սպանությունը կատարողի և կազմակերպչի միջև: Դեսպանի սպանության գործով նոր տվյալները հաղորդվել են ռուս քննիչներին:
Հարակից հրապարակումներ`
- Անկարայում ռուս դեսպանին սպանության վարկած՝ օգնել են դեսպանատնից
- Պուտին. Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա
- Անկարայում սպանված ռուս դեսպանի մարմինն այսօր կտեղափոխվի Ռուսաստան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան