ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունների գոհունակությունն ու մտահոգությունը
Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հերթական միջանկյալ զեկույցն է ներկայացրել:
Զեկույցում ներկայացված է նախընտրկան իրավիճակը, անդրադարձ է կատարաված կուսակցությունների և դաշինքների կողմից անցկացվող նախընտրական քարոզչությանն, ինչպես նաև ԿԸՀ-ի կողմից ընտրական գործընթացների կազմակերպչական աշխատանքներին:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը զեկույցում դրական է գնահատել ընտրողների ցուցակների ճշգրտությունը: Անդրադառնալով ստորագրված ցուցակների հրապարակմանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նշում է, որ այն կարևոր քայլ կլինի ընտրակեղծարարությունների դեմ պայքարելու գործում: Դրական գնահատելով ստորագրված ցուցակների հրապարակման մասին ԿԸՀ որոշումը՝ զեկույցում միաժամանակ մտահոգություն է հայտնվում, որ հրապարակումը կարող է գաղտանզերծել ընտրողների անձնական տվյալները:
Անդրադառնալով նախընտրական քարոզչությանը՝ զեկույցում նշված է, որ դիտորդները բողոք-նախազգուշացումներ են ստացել կապված ձայների գնման հետ և ենթադրվում է, որ քարոզչության ընթացքում կարող են ի հայտ գալ նաև ընտրողների վրա ճմշումներ գործադրելու փորձեր:
Զեկույցում դրական է գնահատված նաև քվերակության օրը ընտրողներին նույնականացնող սարքերի առկայությունը, տեղամասերում տեսախցիկների առկայությունը:
«Փետրվարի 24-ից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը սկսել է հեռուստաեթերի քանակական և որակական մշտադիտարկումը: Համաձայն դրա՝ ընտրապայքարում ներառվածները ստացել են անվճար հավասարաչափ եթերաժամ Հանրային հեռուստաընկերության եթերում: Չկա միջամտություն համացանցի ազատությանը»-նշված է զեկույցում:
Միաժամանակ զեկույցում մտահոգություն է հայտնվում որոշ հեռուստաընկերությունների՝ բիզնես ու քաղաքական խմբերի կողմից ֆինանսավորվելու հանգամանքի հետ կապված:
Զեկույցում նշվում է, որ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները մեծացնում են կանանց քվոտաները, պարզություն են մտցրել ընտրական արշավների կազմակերպչական, ֆինանսավորման հարցերում, ինչպես նաև դիմումների ու բողոքների հետ կապված հարցերում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան