ՀՎԿ-ն հետընտրական կոալիցիաների մասին կմտածի ընտրությունների արդյունքներից հետո
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ՕՐՕ դաշինքի առաջարկության։
ՀՎԿ մամուլի ծառայությունից ներկայացնում են հայտարարությունն ամբողջությամբ։
«Տեղեկացնում ենք, որ ՕՐՕ դաշինքի, այլ քաղաքական ուժերի և անհատների առաջարկությունները` հետընտրական կոալիցիաների ձևաչափի մասին արդիական կլինի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո միայն, երբ պարզ կլինի, թե որ ուժերը կհայտնվեն խորհրդարանում: «Հայկական վերածնունդը» բազմիցս հայտարարել է իր դիրքորոշումը Հայաստանում իշխանության որակի և բովանդակության մեջ փոփոխություններ կատարելու մասին, դրա առհավատչյան նաև մեր նախընտրական կարգախոսն է` «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի»:
Ինչ վերաբերվում է հետընտրական կոալիցիաներ կազմելուն, ապա ինչպես և նախկինում, այժմ ևս հայտարարում ենք, որ «Հայկական վերածնունդը» որևիցե ձևաչափով, որևիցե կոալիցիայում կլինի միայն իրական իշխանություն լինելու, որոշումների կայացման վրա իրական ացդեցություն ունենալու պարագայում: Այո, մենք հայտարարում ենք, որ պայքարում ենք իրական իշխանության համար, մեր բազմաթիվ մրցունակ ծրագրերն իրականություն դարձնելու համար, որը Հայաստանում կբերի իրական և լուսավոր փոփոխություններ: Մենք հայտարարում ենք, որ անելու ենք ամեն հնարավորը հենց «Հայկական վերածնուդ» կուսակցության շուրջ կոալիցիա ձևավորելու փաստն իրականություն դարձնելու համար:
Մեր մոտեցումը շատ պարզ է` կամ դառնում ենք որոշում կայացնող քաղաքական ուժերից, կամ դառնում ենք ուժ` առանց որի որոշում չի կայացվում: Ահա հենց սա է ապագա և հնարավոր կոալիցիայի մեր բանաձևը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա