Մահացել է Նոբելյան մրցանակակիր Դերեկ Ուոլկոտը
Սենտ Լյուսիայի իր տանը 88 տարեկանում մահացել է Գրականության Նոբելյան մրցանակակիր գրող և դրամատուրգ Դերեկ Ուոլկոտը: Ռիա նովոստին, հղում անելով St. Lucia Times-ին, գրում է, որ ընտանիքի բարեկամներից մեկը պատմել է, որ Ուոլկոտը վերջին ժամանակներում առողջական խնդիրներ է ունեցել, որոշ ժամանակ հիվանդանոցում է անցկացրել, բայց հետո դուրս է գրվել:
Դերեկ Ուոլկոտը ճանաչում է ձեռք բերել 1962 թ. լույս տեսած «In a Green Night» հավաքածուով:
1992 թվականին նա ստացել է Գրականության Նոբելյան մրցանակ՝ «պատմականությամբ լեցուն բանաստեղծական վառ գործունեության համար, որը համարվում է մշակույթին նվիրվածություն՝ բառի ամենալայն իմաստներով»: