«Ստալինի բանակի թալանած» կտավները ռուսական կողմը չի ցանկանում վերադարձնել Լեհաստանին. ԶԼՄ
Լեհական Rzeczpospolita թերթը պնդում է, որ Ռուսաստանը հրաժարվում է վերադարձնել Լեհաստանին արվեստի այն գործերը, որոնք ռուսական թագարաններում են հայտնվել «Ստալինի բանակի թալանից» հետո: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նշված է թերթի կայքում:
Նյութի հեղինակի խոսքով, ամենաթանկ գործն է 16-րդ դարով թվագրվող «Տիրամայրը մանկան և թութակի հետ՝ բնանկարի ֆոնին»: Նշվում է, որ Մոսկվայի Պուշկինի թանգարանում են գտնվում հիմնական գլուխգործոցներ, որոնք գողացել են Ստալինի բանակի զինվորները պատերազմի ժամանակ:
«Դրանում համոզված է մեր մշակույթի նախարարությունը, մեր արտաքին գործերի նախարարությունը»,- նշված է հոդվածում:
Հոդվածի համաձայն, Մոսկվան չի արձագանքում լեհական կողմի հարցումներին՝ վկայակոչելով այն փաստը, որ կտավները տարվել են տարածքից, որը այդ պահին պատկանել է Գերմանիային:
«Առանց ամենաբարձր մակարդակում որոշումների՝ Ռուսաստանից ինչ-որ բան վերադարձնելու հնարավորություն չկա»,- Rzeczpospolita-ը մեջբերել է լեհ պատմաբանի խոսքը:
Լենտա.ռու կայքի հաղորդմամբ, նշվում է, թե իբր Վարշավային պատկանող արվեստի գործերը գնահատվում է 20 միլիոն դոլար: