Ապրիլի 2-ը հնարավորություն է տալիս փոխել իրավիճակը. Ստեփան Դեմիրճյան
«Եթե հաղթեց ընտրակեղծիքը, ընտրակաշառքը, երկրում ոչ մի դրական փոփոխություն չի կարող լինել: Դա նպաստելու է արտագաղթի աճին, էլ ավելի է խորացնելու հուսալքությունը, վտանգելու է մեր երկրի, երեխաների ապագան»,- նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպմանն ասաց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի համապետական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող, ՀԺԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
Նրա խոսքով, դաշինքը հետամուտ է լինելու երկրում կարգուկանոնի, օրինականության հաստատմանը, թալանված միջոցները պետք է հետ վերադարձվեն բյուջե: Ս. Դեմիրճյանը նշեց, որ խորհդարանում պետք է ներկայացված լինեն գրագետ, ազնիվ, պետական մտածելակերպ, երկրի, ժողովրդի նկատմամբ պատասխանատվության զգացում ունեցող մարդիկ:
«Ապրիլի 2-ը հնարավորություն է տալիս փոխել իրավիճակը, նախադրյալներ ստեղծել մեր երկրի զարգացման համար»,- ասաց ՀԺԿ առաջնորդը:
Խոսելով իրենց դաշինքի խաղաղության ծրագրի մասին, Ս. Դեմիրճյանը նշեց, որ երբ խոսում են խաղաղության մասին, դա չի նշանակում խաղաղություն ամեն գնով:
«Անհրաժեշտության դեպքում, իհարկե, մենք պետք է նաև ի վիճակի լինենք պարտադրել խաղաղություն, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ ռազմական ճանապարհով հարցի լուծում չկա»,- ասաց նա:
Նրա խոսքով, խաղաղության հաստատումը կնպաստի երկրի զարգացմանը, նոր հեռանկարներ կբացի երկրի առաջ:
«Բայց չի նշանակում, որ եթե չկա խաղաղություն, այս վիճակը կարող ենք արդարացել ղարաբաղյան հակամարտությամբ կամ այլ արտաքին գործոններով: Դրանք, իհարկե, ազդում են, բայց արդարացնել այս վիճակը չի կարելի միայն արտաքին գործոններով: Այս վիճակին հասցրել են կոնկրետ քաղաքական ուժեր, կոնկրետ մարդիկ»,- ասաց Ս.Դեմիրճյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք պացիֆիստ չենք և հասկանում ենք, որ խաղաղության համար պետք է զինվել. Լևոն Զուրաբյան
- Մենք շատ լավ գիտակացում ենք, որ խաղաղության ծրագրով կարող ենք ռեյտինգի կորուստ ունենալ. Ա.Մանուկյան
- Քաղաքացիները կարող են վստահ լինել, որ քվեախցում իրենց վերահսկելու տարբերակ չկա. Արամ Մանուկյան
- Ապրիլի 2-ի ընտրությունների գլխավոր հարցը՝ ըստ Լևոն Զուրաբյանի
- Մեր պետության նավը պետք է ճիշտ կառավարել. Լևոն Զուրաբյան
- Լ.Զուրաբյան. Մեր անվտանգության, Արցախի պահպանման միակ տարբերակը և հնարավորությունը խաղաղության կնքումն է
- Լ. Զուրաբյան. Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ընտրարշավի կանոններին չի ենթարկվում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա