Տնտեսություն 15:51 18/03/2017 Հայաստան

Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը գյուղատնտեսության ոլորտում

Ցածր տոկոսադրույքով վարկեր, ապահովագրական համակարգի ներդրում, գյուղտեխնիկայի նորացում, մշակվող հողատարածքների մակերեսի ավելացում: Գյուղատնտեսության ոլորտում խորհրդարանական ընտրությունների առաջարկությունները գրեթե կրկնվում են:

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը «ցավով արձանգրում է», որ ազատական բարեփոխումներն այս ոլորտում բացասական հետևանքներ են ունեցել:

«Դրանց արդյունքում վերացվեցին կոլեկտիվ և պետական տնտեսությունները և ստեղծվեցին մոտ 330 հազար գյուղացիական տնտեսություններ: Հայաստանի հողային ֆոնդը կազմում է մոտ 440 հազար հա, որի գրեթե 30%-ը չի մշակվում: Հողի սեփականաշնորհման արդյունքում հողային ֆոնդի մոտ 15%-ը կորսվել է հողակտորների միջև ճանապարհների անցկացման արդյունքում»,-ծրագրում նշել են նրանք:

Նրանք մտադիր են ոլորտը զարգացնելու համար գյուղացուն ցուցաբերել պետական աջակցությամբ ցածր՝ 2-3 տոկոսով, երկարաժամկետ վարկեր տրամդրելով,  գյուղացու աշխատանքը կենսաթոշակի անցնելու ժամանակ հաշվել որպես աշխատանքային ստաժ,  սուբսիդավորել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, ստեղծել մեքենատրակտորային կայաններ պետություն-մասնավոր գործընկերության համատեքստում:
Կոմունիստները մտադիր են ստեղծել տոհմաբուծական և սերմնաբուծական տնտեսություններ գյուղացիական տնտեսություններին և միավորումներին աջակցելու համար:

ՀՀԿ-ում, բացի  չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի առկայությունից , այլ «խնդրներ էլ են ախտորոշել»: Օրինակ,  ժամանակակից ֆերմերների խավի ձևավորման խիստ ցածր տեմպեր, ձևավորմանն աջակցող կառույցների և գործընթացների անբավարարություն, ինտենսիվ գյուղատնտեսության և առաջադեմ տեխնոլոգիաների ոչ բավարար տարածվածություն, գյուղատնտեսության մեքենայացման ցածր մակարդակ, տնտեսավարողների ժամկետանց վարկեր, գյուղատնտեսական արտադրանքի իրացման ոչ արդյունավետ համակարգ:

Դրա արդյունքում, ըստ ՀՀԿ-ի, երկրում ցածր արտադրողական բազմաթիվ տնտեսություններ ի վիճակի չեն ապահովել բավարար կենսամակարդակ, առկա է գյուղատնտեսության ներուժի ցածր իրացման մակարդակ, պարենի ներմուծման օպտիմալից բարձր մակարդակ:

Ըստ ծրագրի, ՀՀԿ-ն նպատակ ունի  ապահովել աստիճանական անցում արտահանմանն ուղղված բարձր արտադրողական և վերամշակված սննդի շղթային՝ ինտեգրված գյուղատնտեսության և զբաղվածության հնարավորինս բարձր մակարդակի պայմաններում: Նպատակին հասնելու համար մտադիր են առաջիկա երկու տարիների ընթացքում բարձրացնել գյուղատնտեսական հողատարածքների նպատակային օգտագործման մակարդակը, ստեղծել համապատասխան պայմաններ 2018-2020 թվականների ընթացքում տարեկան մինչև 100 հեկտար նոր ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար, ավելացնել գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի մատչելիությունը, մսի իրացման գործընթացում ստեղծել պարտադիր սպանդանոցային մորթի պահանջներ՝ 2017-2018 թվականներին մինչև 65 տոկոս սպանդանոցային մորթի անցման նպատակով, ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի նորացման, սպասարկման և մատակարարման մատչելի մեխանիզմների ներդրումը: ՀՀԿ-ն գյուղաբնակն ընտրողներին խոստանում է  շարունակական դարձնել գյուղատնտեսության մեջ ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրերի իրականացումը:

«Գերկարևորություն ենք տալու սննդամթերքի անվտանգության հարցերին։ Վերացնելու ենք վերահսկողական մեխանիզմների թերությունները և բարձրացնելու ենք արդյունավետությունը, որպեսզի խանութներում վաճառվող սննդի որակը անհանգստության պատճառ չհանդիսանա: Միաժամանակ ձգտելու ենք մեր երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը՝ որպես ռազմավարական նշանակության նպատակ»,-ասված է իշխող ուժի ծրագրում:

«Ազատ դեմոկրատներ»-ը «ոլորտին լուրջ են վերաբերվում»՝ այն որակելով  ընտանիքին, քաղաքին ու բանակին կերակրող:

Ընտրություններում հաջողության հասնելու դեպքում նրանք մտադիր են օրենսդրորեն սահմանել գյուղացիական, ֆերմերային տնտեսությունները, գյուղատնտեսական ձեռնարկությունները՝ տարբերակելով միկրոբիզնեսը, ՓՄՁ-երը և գյուղատնտեսական ձեռնարկությունները՝ նրանց հնարավորություն տալով օգտվել առաջարկվող դիվերսիֆիկացված ու խթանիչ քաղաքականություններից:

Մտադիր են սուբսիդավորել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, մասնավորապես ամեն տարի ՀՀ բյուջեում առանձին հավելվածով նշելով այն մթերքների և գյուղական բնակավայրերի (հատկապես՝ լեռնային ու ծայրամասային գյուղերում) անունները, որոնց նկատմամբ տվյալ բյուջետային տարում սուբսիդիաներ են նախատեսվում, մթերման համապատասախան փաստի դիմաց գյուղացուն սուբսիադիա տրամադրել յուրաքանչյուր միավոր արտադրված մթերթի հաշվով, լեռնային գյուղական բնակավայարերում սուբսիդավորման քաղաքականությունը զուգակցել երաշխավոված մթերման գների քաղաքակության հետ:

«Ազատ դեմոկրատներ»-ը գտնում են, պետք է խրախուսել փոքր գյուղացիական տնտեսությունների զարգացումը, պայքարել խոշոր հողատիրության դեմ, վերականգնել վարելահողերի սեփականության նկատմամբ տվյալ համայնքի գյուղացիների առաջնային իրավունքները:

Պետության մասնակցությամբ ստեղծել 5-10 մեծածախ շուկաներ, և աջակցել գյուղացիական տնտեսությունների կողմից մանրածախ շուկաների հիմնմանը: Խրախուսել փոքր ու միջին, էլիտար ու էկոլոգիապես մաքուր մթերքներ արտադրող գյուղացիական տնտեսությունների գործունեությունը:

Դուրս գրել կամ մասնակիորեն մարել գյուղացիական տնտեսությունների վարկային պարտքերը»,-նշված է նրանց ծրագրում:
Ոլորտում նրանց անելիքներն այսքանով չեն սահմանփակվում:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջարկում է  իրականացնել գյուղատնտեսության ապահովագրման« քաղաքակիրթ համակարգի ներդրում», որի շնորհիվ գյուղացին կստանա երաշխավորված ֆինանսական օգնություն աղետների դեպքում, ինչպես նաև գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացում:

«Գյուղմթերող ձեռնարկություններին պետական աջակցություն և գյուղատնտեսական ոլորտում ընտանեկան բիզնեսի զարգացման համակարգի ներդրում: Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող կանանց աշխատանքը, որպես աշխատանքային ստաժի համարում՝ կենսաթոշակի ամենամյա ինդեքսավորմամբ ու բարձրացմամբ»,-ասված է ՀՎԿ ծրագրում:

Ոլորտի խնդիրների ու զարգացմանն ուղղված քայլերի վերաբերյալ մյուս կուսակցությունների ծրագրերը՝ հաջորդիվ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}