Հակոբ Սերոբյան. Տղաների պատրաստվածությունն այնքան էլ լավ չէ
Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Քաթարում: ՀԱՕԿ պաշտոնական էջի հաղորդմամբ, հայ մարզիկները պատրատվում են Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլին:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կոմիտեի լրատվական ծառայության հետ զրույցում նշել է, որ մարզիկները դեռևս լավագույն մարզավիճակում չեն:
«Տղաների պատրաստվածությունն այնքան էլ լավ չէ: Այն չէ, ինչ ես եմ ցանկանում: Մեզ այստեղ շատ լավ են ընդունել, պարզապես, մարզիկները դեռ լիովին լավ մարզավիճակ ձեռք չեն բերել: Բայց մարզվում ենք, պատրաստվում, մրցումների ընթացքում կտեսնենք»,- ասել է նա:
Հակոբ Սերոբյանը հայտնել է, որ հայ մարմնամարզիկները կմեկնարկեն մարտի 22-ին որակավորման փուլից: