Նավթի համաշխարհային գներն այսօր
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,41%-ով՝ հասնելով 48,80 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսներն էլ աճել են 0,10%-ով՝ հասնելով բարելի համար 51,79 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: