Գրեթե բոլոր բուժհաստատությունները հրաժարվում են պետպատվերի շրջանակներում բուժել քաղաքացիներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն քանի օր է՝ ահազանգեր է ստանում, որ գրեթե բոլոր բուժհաստատություններում իրենց հրաժարվում են պետպատվերի շրջանակներում բուժել: Ավելին՝ պետպատվերի շրջանակներում նրանք չեն կարող նույնիսկ ԿԱՏԵ, ՄՌՏ ախտորոշիչ ծառայություններից օգտվել: Իսկ բուժաշխատողները քաղաքացիներին պատճառաբանում են, որ արդեն ծախսել են նախատեսված պետպատվերը: Անելանելի դրության մեջ հայտնված քաղաքացիները չգիտեն՝ ինչ անել, քանի որ պետպատվերի շրջանակներում բուժվելու, վիրահատվելու կամ նման ախտորոշիչ ծառայություններից օգտվելու համար բուժաշխատողները նրանց հերթագրում են օգոստոսի, սեպտեմբերի համար:
ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ հիվանդանոցային համակարգի արդյունավետության և որակի բարելավման բաղադրիչի համակարգող Դավիթ Մելիք-Նուբարյանը սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Նման բան չի կարող լինել: Գուցե խոսքը հերթագրումների մասին է: Քանի որ հերթագրումների կարգը սահմանվում է համապատասխան որոշումներով: Այսինքն` ըստ ցուցակների ելնելով առաջնահերթություններից՝ բուժհիմնարկները կարող են հերթագրել քաղաքացիներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան