Ուժեղ պաշտպանությունը, դիվանագիտությունը, երբ միավորվում են, անպայման արդյունք են տալիս. Օսկանյան
«Մեր դաշինքն այն քաղաքական ուժն է, որ կկարողանա երկրում իրավիճակ փոխել»,- նախընտրական քարոզարշավի շրջանակում Գեղարքունիքի մարզում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգմավորության թեկնածու (3-րդ համար), ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Նա նշեց, որ իրենց դաշինքում ընդգրկված մարդիկ ճանապարհ են անցել, ունեն լրջագույն փորձ, հստակ տեսլական, թե եկող ամիսներին, տարիներին ինչ կարելի է անել երկիրն այս վիճակից հանելու համար:
Ներկայացրեց իրենց դաշինքի «365 օր» ծրագրի հիմնական դրույթները՝ նշելով, որ դրա իրականացման դեպքում մարդիկ ամեն օր իրենց մաշկի վրա, կյանքում ինչ-որ փոփոխություն, թեկուզ և փոքր, զգալու են: Վ.Օսկանյանի խոսքով, ճիշտ կառավարման, հարկային ճիշտ քաղաքականության արդյունքում լինելու է տնտեսության աճ, սփյուռքից լինելու են ներդրումներ:
Նա նաև ասաց, որ արտաքին քաղաքականության մասով, ղարաբաղյան հիմնախնդրի հարցով նույնպես էական փոփոխություններ են մտցնելու:
«Համոզված ենք, որ կարող ենք իսկապես հասնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության ճանաչմանը կամ Հայաստանի հետ վերամիավորմանը: Այստեղ հսկայական փորձ ենք կուտակել ես, Րաֆֆի Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանը պաշտպանության ոլորտում: Ուժեղ պաշտպանությունը, դիվանագիտությունը, երբ միավորվում են, անպայման արդյունք են տալիս»,- ասաց Վարդան Օսկանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Օհանյան. Հայաստանն ունի պատմական հնարավորություն՝ դառնալու կամուրջ և տարբեր շահերի հատման կետ
- Ս. Օհանյան. Եթե Ջրառատում կատարվածին ճիշտ գնահատական չտրվի, ոչ մեկի համար լավ չի լինի
- Մենք իսկապես գիտենք՝ ինչ պետք է անել, ինչպես պետք է անել. Արմեն Մարտիրոսյան
- Զորակոչը միշտ իր մեջ պարունակել է կոռուպցիոն ռիսկեր. Ս.Օհանյան
- Մեզ կտրուկ փոփոխություններ են պետք, թռիչքային աճ է պետք. Ս. Օհանյան
- 365 օրվա ընթացքում քաղաքացին տարբերությունը տեսնելու է. Արմեն Մարտիրոսյանը՝ ՕՐՕ-ի ծրագրի տնտեսական դրույթների մասին
- Սեյրան Օհանյան. Ես այսօր պատրաստ եմ առաջնորդելու կտրուկ ու կոշտ բարեփոխումները Հայաստանում
- Իշխանափոխությունն անխուսափելի է. Վ.Օսկանյան
- «Հերի՛ք է». «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հրապարակել է նախընտրական ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան