Հոլանդիայում թուրք գործիչը դատապարտվել է հայերին վիրավորելու համար
Հոլանդիայի Ալմելո քաղաքի դատարանը դատապարտել է Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին հայերի դեմ բռնություն հրահրելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի Հայ դատի կենտրոնական խորհրդի կայքից:
Աշկինը մեղադրվում է հայերի դեմ բռնություն հրահրելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ Այս կարգախոսով նա բռնություն է հրահրել և վիրավորել է ծագումով հայերին:
Դատարանը Աշկինի նկատմամբ նշանակել է ավելի ծանր պատժամիջոց, քան պահանջել էր դատախազը՝ «120 ժամ հարկադիր անվճար աշխատանք և մեկ ամիս պայմանական ազատազրկում` երկու տարի փորձնական ժամկետով», իսկ դատախազությունը պահանջել էր 80 ժամ հարկադիր աշխատանք և երկու շաբաթ պայմանական ազատազրկում` երկու տարի փորձական ժամկետով։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում