Կոտրել են «Ելք»-ի պատգամավորության թեկնածուի շտաբի ապակիները
Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու Սոֆյա Հովսեփյանն այսօր առավոտյան հայտնաբերել է, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի իր նախընտրական շտաբի պատուհանի ապակիները ջարդված են։ Նա այս մասին անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը և այժմ սպասում է արարքը կատարած անձանց բացահայտմանը։
«Տեղյակ չեմ՝ ովքե՞ր, ի՞նչ նպատակով և ե՞րբ են նման բան արել։ Սա իմ նախընտրական շտաբի վրա առաջին հարձակումն է, բայց պաստառներ պատռելու դեպքեր էլի են գրանցվել։ Այս մասին ես բազմիցս բարձրաձայնել եմ»,- Panorama.am-ի թղթակցին ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ շտաբի այլ գույքի վնաս չի հասցվել։ Նախնական գնահատմամբ պարզվել է, որ պատճառված վնասը կազմում է 40 հազար դրամ։
Սոֆյա Հովսեփյանը նշեց՝ շատերն իրեն համոզում են, որ միգուցե երեխաները խաղալիս են անզգուշաբար կոտրել ապակին, սակայն ինքը դա քիչ հավանական է համարում։ Պատճառն այն է, որ շինության ապակիները 4 տարի շարունակ «պատահաբար» չեն կոտրվել և վնասվել են միայն նախընտրական քարոզարշավի ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- ««Ելք»-ի նախընտրական պաստառները դաշինքի անդամներն են պոկում՝ ուշադրություն գրավելու համար. «Հայոց աշխարհ»
- ՀՀԿ-ականը պատռել է «Ելք»-ի բուկլետը, Փաշինյանն ի պատասխան շպրտել նրա տված կոնֆետները. միջադեպ քարոզարշավի ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին