Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար մտադիր է պայքարել 9 գործիչ
Ֆրանսիայում երեկ լրացել է նախագահի թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստթղթերի ընդունման ժամկետը:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, վերջին տվյալներով՝ հայտ է ներկայացրել 9 գործիչ: Սահմանդրության պահանջի համաձայն, թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է առնվազն ունենա համայնքապետերի 500 ստորագրություն:
Ստորագրությունների թվով առաջատար է Հանրապետականների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը: Նա ունի 3 հազար ստորագրություն, սոցիալիստ Բեուա Ամոնը 1700, Մաքրոնը՝ մոտ 1500: Մարին Լե Պենին աջակցություն է հայտնել 600 քաղաքապետ:
Ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան