
Էրդողանը ԵՄ-ում ապրող թուրքերին կոչ է արել հինգ երեխա ունենալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ տարածքում ապրող թուրք ընտանիքներին կոչ է արել ունենալ երեխա: Hurriyet-ի փոխանցմամբ, նա հայտարարել է, որ թուրքերն են Եվրոպայի ապագան, այդ պատճառով պետք է ընդլայնեն իրենց ներկայացվածությունը եվրոպացիների թվում:
«Ես կոչ եմ անում Եվրոպայում ապրող իմ քաղաքացիներին, քույրերին ու եղբայրներին ունենալ ոչ թե երեք, այլ հինգ երեխա»,-ասել է նա:
Էրդողանն ընդգծել է, որ Եվրոպան հիմա նրանց հայրենիքն է, նրանք պետք է այնտեղ զարգանան:
«Սկսեք նոր բիզնես-ծրագրեր, տարեք ձեր երեխաներին լավագույն դպրոցները, այնպես արեք, որ ձեր ընտանիքներն ապրեն լավագույն շրջաններում, վարեք լավագույն մեքենաները, ապրեք ամենագեղեցիկ տներում: Դա կլինի լավագույն պատասխանը մեր նկատմամբ կիրառված անարդարության, անտագոնիզմի»,-ասել է նա: