Քննարկվել են մարտի 20-23-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը
Նախօրեին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ լրատվական ծառայության հաղորդմամբ, քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 20-23-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:
ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 4 հարց, 5 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 116 հարց, 28 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 20-23-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի մարտի 20-ի նիստում:
Հիշեցնենք, որ նախօրեի քառօրյայի վերջին օրվա նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Այդ ժամանակը լրագրողը հետաքրքրվե էր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից, թե մարտի 20-ի նիստը կկայանա՞, նա ասել էր. «Չեմ կարող ասել: Ես՝ որպես Ազգային ժողովի փոխնախագահ, կգամ, կգրանցվեմ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Հերիմեն Նաղդալյանն անպայման կգան, մնացյալի մասին չեմ կարող ասել, ակտիվ քարոզչական փուլ է լինելու»:
Հարակից հրապարակումներ`
- Նոր երևույթ չէ. ԱԺ փոխնախագահը՝ քվորում չլինելու մասին
- ԱԺ հերթական նիստը չմեկնարկեց քվորում չլինելու պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան