ԱՆ-ն արձագանքում է պետպատվերի վերաբերյալ հրապարակմանը
Առողջապահության նախարարությունն արձագանքել է մամուլի հրապարակմանը, ըստ որի «գրեթե բոլոր բուժհաստատությունները հրաժարվում են պետպատվերի շրջանակներում բուժել քաղաքացիներին»:
Առողջապահություն նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի պատասխան վերջին շրջանում պետական պատվերի սպառման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների` ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պլանային հիվանդանոցային բժշկական օգնության և դժվարմատչելի ծառայությունների մատուցման կարգը հստակ կանոնակարգված է, ինչն ապահովում է ազգաբնակչության բժշկական սպասարկման կայունությունը և թափանցիկ վերահսկողությունը ռեսուրսների սպառման նկատմամբ:
Մասնավորապես, կարգով նախատեսվում է բժշկական հաստատությունների կողմից պլանային բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների հերթագրում` հիմնվելով բժշկական օգնության առաջնահերթության սկզբունքների վրա, որոնք գործում են աշխարհի բոլոր երկրներում։
Անհրաժեշտ է ընդգծել, որ հերթագրումների կարգը չի տարածվում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող անձնանց վրա:
Վերջիններին բժշկական օգնությունը մատուցվում է առանց որևէ հերթագրումների` համաձայն բժշկական ցուցումների:
Հավելյալ տեղեկատվության անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության շուրջօրյա թեժ գիծ` 8003 համարով»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան