Քաղաքական 19:13 18/03/2017 Հայաստան

Կարեն Կարապետյանը, Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը խոսում են ՀՀԿ նախընտրական ծրագրի մասին

Ընտրությունը միշտ բարդ գործ է, բայց միշտ լավ է, որ կա ընտրություն: Մարդն իր ընտրությանը վերաբերում է յուրահատուկ ուշադրությամբ,-նախընտրական քարոզարշավի շրջանակում Իջևանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ համապետական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:

«Այս օրերին խոստումների պակաս չունեք: Ձեզ խոստանում են ամեն ինչ՝ սկսած թոշակի, աշխատավարձի բարձրացումից մինչև կախարդական փայտիկի շարժումով հարյուրավոր, հազարավոր աշխատատեղեր: Ես ձեզ խնդրում եմ՝ ցանկացած խոստում լսելիս մտածեք, թե ով և ինչ ակնկալիքով է այդ խոստումը  տալիս ձեզ:

Մենք հասկանալով, որ գործող իշխանություն լինելով հաշվետու ենք անցած տարիների համար և հույս ունենալով մեծամասնություն ձևավորել առաջիկա խորհրդարանում, գիտենք, որ ամեն խոստումի համար պետք է հաշվետու լինենք ձեզ:

Բազմաթիվ ուժեր պայքարում են անցողիկ շեմը  անցնելու համար,  խորհրդարանում փոքրամասնություն լինելու համար: Նրանք գիտեն՝ ինչն էլ խոստանան, վաղը ասելու են՝ դե մեր ձեռքն ինչ կար, մենք  ընդամենն օրենքի նախագիծ կարող էինք տանել, մեծամասնությունը չընդուներ: Երբ որ ձեզ բարձր թոշակ, աշխատավարձ  են խոստանում, խնդրեք թուղթ ու գրիչով ձեզ բացատրեն, թե որտեղից, ինչ գումար է կազմում այդ խոստացված բարձրացումը:

Մենք ասում ենք, որ այն ուժն ենք, որ ունի երկրի անվտանգությունն ապահովելու ռեսուրս, որի վրա կենտրոնացված  է մեր բանակաշինության գործը՝  սկսած Հանրապետության նախագահից,  ով կանգնած է  մեր զինված ուժերի կազմավորման հիմունքներով, մինչև մեր ՀՀԿ կողքին կանգնած ազատամարտիկների կազմակերպություններ, ԵԿՄ, բազմաթիվ այլ դերակատարներ: Մենք ձեզ ասում ենք, որ եթե մեր երկիրը չլինի անվտանգ, որևէ այլ բան չի ստացվելու, որովհետև մեր առաջընթացը, տնտեսական զարգացումը ուղիղ կապ ունեն մեր սահմանների ամրության հետ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Խոսելով սահմանամերձ շրջանների մասին՝  նշեց, որ ամենաշատ սահմանապահ համայնքներն ունի հենց այս մարզը, և Հանրապետության վարչապետի որոշմամբ ձևավորվել է միջգերատեսչական  հանձնաժողով, որը ղեկավարում է ինքը՝ որպես պաշտպանության նախարար: 

«Առաջին հերթին գնահատելու ենք  մեր սահմանամերձ համայնքների անվտանգային խնդիրը՝  մի տեղ  դա լրացուցիչ ապաստարան կառուցելն է, մի տեղ հենապատ կառուցելը, համայնքի խնդիրներ լուծելն է: Մենք այդ հարցերը պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում»,- ասաց ՀՀԿ համապետական ցուցակը գլխավորող Վ. Սարգսյանը՝ հավելելով, որ միասին կարողանալու են աշխատանքը հասցնել տրամաբանական ավարտին, ունենալու են արդյունք, որից բոլորը գոհ են լինելու:

«Մինչ ընտրություն կատարելը  խնդրում եմ ևս մեկ անգամ սթափ, լուրջ  մտածեք մեր երկրի պաշտպանության խնդիրների, առաջնագծի, սահմանամերձ համայքների մասին: Եկեք միասին այնպես անենք, որ հինգ տարի հետո հպարտությամբ նայելով իրար աչքերի՝ ասենք՝  այո, մենք արել ենք այդ աշխատանքը, այն տվել է իր արդյունքը»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Հանդիպմանը ներկա ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ իրենց թիմն այսօր հայտ է տվել ու ասում է հետևյալը. «Մենք շատ լավ գիտենք որտեղ ենք, ինչ պրոբլեմներ, դժվարություններ, հիվանդություններ ունենք, նաև ինչ առավելություններ: Մենք ասում ենք՝ գիտենք, թե ուր ենք ուզում հասնել, ինչ նպատաաներ ենք դնում: Նպատակները բավականին հավակնոտ են, իրատեսական: Մենք ասում ենք՝ գիտենք, ոնց պետք է դրանց հասնենք, ումով պետք է  հասնենք: Այս չորս կետի շուրջ է կառուցված մեր ծրագիրը, որը, մեր պատկերացմամբ, համալիր խոսում է բոլոր այն խնդիրների մասին, որոնք կանգնած են մեր երկրի առջև»:

Նրա խոսքով՝ բազմաթիվ չլուծված խնդիրներ ունեն, որոնց մասին բաց ասում են, ունեցել են հաջողություններ, նաև բացթողումներ, սխալներ, որոնց մասին համարձակ ասում են:

«Սխալների մեջ կան և օբյեկտիվ, որը որ այսօրվա տարածաշրջանն է թելադրում իր մարտահրավերներով, սպառնալիքներով, կամեցող, չկամեցող հարևաններով, որոշակի երկրների շահերով, և այդ սխալները կարող են դրական դեր խաղալ, որովհետև քթերնս տրորտվել է հաջորդ անգա նույն թալակն ընկնելու հավանականությունը քիչ է: Սուբյեկտիվ սխալները, որ մենք ենք կատարել ենք սխալ որոշումներ կայացվելով, սխալ կադրային քաղաքականությամբ, մենք նույնպես գնահատել ենք, սխալների վրա եզրակացություն ենք արել: Մեր թիմի ներսում շատ բաց, ազնիվ խոսել ենք, դրա հիման վրա մենք հայտարարել ենք, որ պետք է մենք փոխվեն և փոխենք»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ իրենք ծրագրով բոլոր ոլորտներով, հուզող հարցերով տվել են ախտորոշում, տեսլական, թե ինչ են անելու:

«Մեր երկիրը մեր փոխարեն ոչ ոք չի կառուցելու: Մենք բազմաթիվ բարեփոխումներ ենք նախատեսել, շատ ակտիվ գնալու ենք  այդ ուղղությամբ»,- նշեց նա: 

Հանդիպմանը ներկա արդարադատության նախարար, ՀՀԿ համապետական ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանը խոսեց իրենց ծրագրի մասին, ներկայացրեց, ինչ է նախատեսված դրանով, ապա հավելեց. «Ծրագիրը խոստումից տարբերվում է  նրանով, որ ծրագիր նշանակում է՝ գիտենք ինչպես, ոնց ենք անելու, խոստման  ժամանակ ընդամենը ձեր ականջն ենք շոյելու, մինչ այն պահը, երբ մի օր հնարավոր դառնա այդ խոստումը ծրագիր դարձնելը: Մենք ձեզ չենք խոստանում, որ ամեն ինչում միանգամնից լավ է  լինելու: Խոստումներ չենք տալու, որոնք իրականացնելու այդքան էլ մեծ շանս  չունենք: Ձեզ պատմում ենք մեր ծրագերի մասին, պատմում ենք հավատով, վստահությամբ, հույսով»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:32
Մաhաgել է քանդկագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. Փաստաբան
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Դաշնակցային պարտավորությունները սկսեցին չաշխատել, ստատուս-քվոն փոխվեց. Կոնջորյանը՝ Արցախի հարցում դիրքորոշումները փոխելու մասին
«Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային։ Երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս-քվո, երբ որ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Քաղաքագետ. ՔՊ որոշ պատգամավորների կանխատեսումները ցուրտ ու մութ տարիների մասին արագորեն իրականություն են դառնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Փաշինյանի Ռուսաստան չմեկնելուն ու դրան հաջորդած Վ. Պուտինի խոսնակի հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի ընտրանու հետ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը նախատեսում է 2025 թվականի առաջին կեսում մի քանի հանդիպում անցկացնել եվրոպական թիմերի հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին...
Աղբյուր` Panorama.am
14:37
Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել
Երգիչ Անդրեի ու նրա կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի ամուսանլուծության մասին լուրերը շարունակում են ակտիվ տարածել։ Բաժանության լուրն անարձագանք են...
Աղբյուր` Panorama.am
14:23
Թուրքիան Հալեպում հյուպատոսություն կբացի
Թուրքիան շուտով հյուպատոսություն կբացի Հալեպում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Մենք վերաբացել...
Աղբյուր` Panorama.am
14:13
Կուբանում նավթի արտահոսքի պատճառով երկրամասային արտակարգ դրություն է մտցվել
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ երկրամասում արտակարգ դրություն է մտցվել Անապայի ափ նավթամթերքների շարունակական...
Աղբյուր` Panorama.am
13:53
Որոնք են արգանդի արտանկմնա պատճառները. Մանրամասնում է գինեկոլոգը
Արգանդի արտանկման դեպքում արգանդը մասամբ կամ ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ուղիների միջոցով:  Մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ալիևը չի մասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ընկերության...
Աղբյուր` Panorama.am
13:42
Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Նիկոլ Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։ «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Առօրյա...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Կրեմլում հույս ունեն, որ Փաշինյանը վաղը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով
Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը վաղը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լրագրողները պետք է մի բան ասելուց առաջ գոնե կարդան, թե վերնագրից հետո ինչ է գրած. Վահե Հովհաննիսյան
«Ես որևէ էմոցիա չունեմ դրա հետ կապված, որովհետև կարծում եմ, որ եթե ոչ հասարակ քաղաքացիները, ապա գոնե լրագրողները պետք է մի բան ասելուց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Ռուսաստանում մեսենջերներով զանգերը կարող են արգելափակվել
ՌԴ Թվային զարգացման նախարարությունը և Ռոսկոմնադզորը քննարկում են մեսենջերներով ձայնային զանգերն արգելելու հնարավորությունը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:14
Օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ։ Նրանիից երկուսը երեխաներ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ծուղակում ենք. Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Ասես ծուղակում լինենք. նայում ես շուրջբոլորդ, քանդվող բոլոր կառույցներիդ,...
Աղբյուր` Panorama.am
12:39
Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու
Այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Աղբյուր` Panorama.am
12:30
Մյուս տարի պարտքի սպասարկման համար 2.4 մլրդ դոլար կհատկացվի և ավելի ենք դոլարային պարտք վերցնելու. Ֆինանսների նախարար
2025 թվականին մենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում ունենք, և մոտ 780 մլն դոլարի սպասարկում ունենք»,-ասուլիսում հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Հետաքրքիր կլիներ, եթե պարզվի որ Դաջալն արդեն վաղուց Հայաստանում է. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Քաղաքականության մեջ վերադառնում են կրոնական խորհրդանիշները։ Թրամպը, Էրդողանը, Նաթանյահուն, անգամ...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իրականում 5-րդ բալիկին սպասում է իմ ընկերուհին. Անահիտ Կիրակոսյան
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը սրտնեղել ու վիրավորվել է  կեղծ լուրեր տարածող կայքերից։ Ինսթագրամի սթորի  բաժնում նա տեսանյութ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}