Կոմկուսը ոգևորության պակաս չի զգում
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում արդեն հասցրել է լինել Տավուշի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում։ Panorama.am-ի հետ զրույցում ՀԿԿ համամասնական ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավորի թեկնածու Տաճատ Սարգսյանն նշեց, որ իրենց կուսակցությանն ամենուր ոգևորությամբ են ընդունում։
«2012 թվականին Ազգային ժողովում չհայտնվելուց հետո Հայաստանի կոմունիստական կուսակցությունը լի էր վճռականությամբ՝ մասնակցել հաջորդ ընտրություններին։ Առաջին իսկ օրվանից ակտիվ ենք քարոզչական աշխատանքներում։ Ժողովուրդը մեծ սիրով է ընդունում կոմկուսի նախընտրական շտաբի մասնակիցներին»,-նշեց նա։
Մեր զրուցակցի խոսքով, իրենց հաճախ են հարցնում, մտավախություն չունե՞ք, որ երիտասարդները ձեզ չեն ճանաչում ու աջակցություն չի լինի նրանց կողմից։ Սակայն հարցի վերաբերյալ ՏաՃատ Սարգսյանը նման կարծիքի է. «Հանրապետությունում ավագ սերնդի այն ներկայացուցիչները, ովքեր երկար տարիներ ապրել են խորհրդային Հայաստանում, նրանք երիտասարդ սերնդին անպայման ծանոթացրած կլինեն այն առավելությունների մասին, որոնք որ եղել են կոմկուսի իշխանության տարիներին»։
Նա հավելեց նաև, որ իրենց համապետական ցուցակում 29-35 տարեկան երիտասարդ թեկնածուներ կան։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մի հանկարծակիություն չկա մեր գալու մեջ. Տաճատ Սարգսյան
- Կոմկուսն առաջարկում է քաղավիացիայի մասին նոր օրենսգիրք մշակել. Աթբաշյան
- Կոմկուսի քարոզարշավը նորմալ է ընթանում. Սաֆարյան
- Կոմկուսը նշեց Մարտի 8-ը
- Պետք է ամրապնդենք ռազմաքաղաքական կապերը Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հետ. Վ. Սաֆարյան
- Մեզ համար պարարտ հող կա՝ ԱԺ անցնելու. Տաճատ Սարգսյան
- Կոմունիստների նկատմամբ հանրային պահանջ կա. Վազգեն Սաֆարյան
- Ես զարմանում եմ այսօրվա ստեղծված քաղաքական դաշտի վրա. Տաճատ Սարգսյան
- Մեզ քննադատում են, որ տառապում ենք կարոտախտով. Տաճատ Սարգսյան
- Հանրապետությունում ստեղծվել է ոչ նախանձելի վիճակ. Տաճատ Սարգսյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան