Նախկին ՕԵԿ-ականն ու այժմյան ՀՎԿ-ականը ուզում է պոռթկում տալ «կաղ հասարակությանը»
«Ազգային ժողովում մենք մեր փոքր ներակայությամբ, բայց ակտիվ նախաձեռնողական կեցվածքով Հայաստանում շատ բան ենք փոխել»,- Երևան քաղաքի Կենտրոն համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ նշեց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։
Նա ներկայացմամբ՝ մրցակցող աշխարհում հնարավորությունները թափված են, որոնցից սակայն չեն կարողանում օգտվել: Դրանով նա պայմանավորեց տնտեսության ու հասարակության «կաղ լինելը»:
«Մենք պետք է պոռթկում տանք մեր հասարակությանը»,-նշեց նա։
Հանդիպմանը ներկա բնակիչներից մեկը հարց ուղղեց, թե կուսակցությունն ինչ այլընտրանք ունի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:
Ի պատասխան ՀՎԿ նախագահն ասաց. «Կենսաթոշակային կուտակային համակարգը Հայաստանում ավելի շատ անարդարություններ է առաջացնում։ Մենք գտնում ենք, որ մեր երկրում պետք է նախապատվությունը տալ կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի զարգացմանը։ Մեզ մոտ ներդրված պարտադիր համակարգը լուրջ թերություններ ունի։ Ոչ ոք չգիտի իր դրած գումարների հետ 40 տարի հետո ինչ է լինելու, չկա պաշտպանվածություն։ Մենք արմատական բարեփոխումներ ենք առաջարկում մեր նախընտրական ծրագրում։ Առաջարկում ենք, որ քաղաքացուց հավաքած գումարիների համար օրենքով նախատեսել դեպքեր, որ մինչ կենսաթոշակի տարիքին հասնելը մարդը կարողանա օգտվել դրանցից, օրինակ անհապաղ վիրահատության, ուսման, կամ բնակարանային հիպոտեքի վճարման համար»։
Հարակից հրապարակումներ`
- Это было давно и неправда. ՀՎԿ պատգամավորության թեկնածուն՝ մուրաբա բաժանելու մասին
- Բիշարյանն արդարանում է
- Բախշյանն ահազանգեց, ԿԸՀ-ն արձագանքեց
- Բաղդասարյանը Էրեբունիում սթափվելու կոչ արեց
- Ա. Բաղդասարյան. Պետպատվերի այսօրվա գործող համակարգն արատավոր է
- «Կողմնորոշվեք կուսակցությունների ներկայացրած ծրագրերով». ՀՎԿ-ը Մասիսում
- «Հայկական վերածնունդ»-ն այսօր Արաբկիրում էր
- Բաղդասարյանը ծաղկահովիտցիներին խոստանում է «հույս, լույս ու փոփոխություն»
- Բիշարյան. Կանայք պետք է որոշումներ կայացնողներ լինեն
- Արթուր Բաղդասարյան. Փառք ու պատիվ այն կնոջը, որ այսօր հինգ երեխա է լույս աշխարհ բերում
- Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց ՀՎԿ 30 քայլանոց նախընտրական ծրագիրը
- Գրավ եմ տվել, որպեսզի ազատ արձակեն «Հաց բերողին». Բիշարյան
- «Հայկական վերածնունդը» ԿԸՀ ներկայացավ 300 հոգանոց ցուցակով
- «Հայկական վերածնունդ»-ի համամասնական ցուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան